Ամասիայի միջնակարգ դպրոցի հանրային սննդի օբյեկտում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ խախտումներ․ կոտրված սալիկներ, բորբոսնած պատեր և ոչ նորոգ առաստաղ։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է օբյեկտի արտադրական գործունեությունը՝ մինչև խախտումների վերացումը։ ՍԱՏՄ-ի հաղորդագրությունը՝ ստորև․ «Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի՝ «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական հանրակրթական դպրոցներում վարչական վարույթ հարուցելու և զննում իրականացնելու մասին» որոշման համաձայն՝ «Ամասիայի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության՝ Շիրակի մարզ, գյուղ Ամասիա, 24-րդ փողոց, 1-ին փակուղի, շենք 3 հասցեում գործող հանրային սննդի օբյեկտում Տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են օրենսդրական պահանջները, մասնավորապես՝ – սննդի կառույցի հատակը չի պահվել նորոգ վիճակում, հատակի մակերևույթների որոշ հատվածների սալիկներ կոտրված են եղել, – սննդի կառույցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, առկա է եղել բորբոս, ինչը հնարավորություն չի տվել իրականացնել պատշաճ մաքրում և ախտահանում, – սննդի կառույցի առաստաղը եղել է ոչ նորոգ վիճակում, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը»:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ամասիայի միջնակարգ դպրոցի հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել է

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Առաջիկա օրերին Երևանում և առանձին շրջաններում անձրև է սպասվում
Factor.am / 23 minutes ago

Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
Factor.am / 58 minutes ago

Կայուն գյուղատնտեսություն՝ սերմից մինչև սեղան․ Երեմյան ընկերությունների խմբի փորձը
Factor.am / 1 hour ago

Կայուն գյուղատնտեսություն՝ սերմից մինչև սեղան․ Երեմյան ընկերությունների խմբի փորձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 1 hour ago
Related coverage

Բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա Անդրեասյան
Aravot / 18 minutes ago

Ուկրաինայի զինուժը ԼԺՀ-ում հարված է հասցրել բնակելի տանը. տուժածներ կան
Sputnik Armenia / 21 minutes ago

Կասեցվել է Ամասիայի միջնակարգ դպրոցի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Shant News / 28 minutes ago

ВСУ ударили по жилому дому в ЛНР, пострадали 4 человека
Sputnik Armenia / 48 minutes ago