Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։50-ի սահմաններում Սեբաստիայի և Վեգների փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 75-ամյա Աշոտ Թ.-ի վարած «Toyota RAV4» և 36-ամյա Ալբերտ Մ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ալբերտ Մ.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունները։