Ֆիլիպինների ռազմաօդային ուժերին պատկանող երկու ուսումնական ինքնաթիռների կործանման հետևանքով չորս օդաչու է զոհվել։ Դեպքը տեղի է ունեցել Մանիլայից հարավ՝ Բաթանգաս նահանգում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով երկրի ռազմաօդային ուժերի հրամանատարության տվյալներին։ Ողբերգությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 23-ին՝ ուսումնական թռիչքի ժամանակ։ «Ֆիլիպինների ռազմաօդային ուժերը սգում են Ֆերնանդո ավիաբազայում ուսումնական թռիչքի ժամանակ SF-260 երկու ինքնաթիռների կործանման հետևանքով չորս օդաչուների մահը։ Երկու օդանավերն էլ ընկել են ավիաբազայի տարածքում։ Այլ տուժածներ չկան»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ Աղետի պատճառները պարզելու նպատակով հետաքննություն է սկսվել։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հետաքննության ընթացքում դադարեցվել են SF-260 տիպի բոլոր ինքնաթիռների թռիչքները։ The post Ֆիլիպիններում երկու ուսումնական ինքնաթիռների կործանման հետևանքով չորս օդաչու է զոհվել appeared first on Alphanews .