Վճարովի բովանդակություն Կենսաբազմազանության պահպանումն ու սննդի անվտանգությունը՝ գյուղատնտեսության կայուն զարգացման հիմքում։ Այս թեմաները Երեմյան ընկերությունների խումբը քննարկեց COP17-ի Կանաչ գոտում՝ ներկայացնելով «Սերմից՝ սեղան» հայեցակարգի իր փորձը։ Քննարկմանը ներկա էին պետական կառավարման համակարգի, միջազգային կազմակերպությունների, զարգացման ծրագրերի և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։ Քննարկման առանցքում գյուղատնտեսության կայուն զարգացումն էր, բնական ռեսուրսների արդյունավետ կառավարումը և մասնավոր հատվածի դերը երկարաժամկետ, պատասխանատու արտադրական համակարգերի ձևավորման գործում։ Երեմյան ընկերությունների խումբը ներկայացրեց իր գործունեության հիմքում ընկած «Սերմից՝ սեղան» հայեցակարգը, որը միավորում է ագրոպարենային արժեշղթայի տարբեր փուլերը՝ անասնակերի արտադրությունից և սեփական ֆերմայի գործունեությունից մինչև կաթնամթերքի արտադրություն, սննդի անվտանգության վերահսկողություն և արտադրանքի մատակարարում վաճառքի կետեր։ Էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական ծրագրերի նախագծման վարչության պետ Իռա Փանոսյանի խոսքով՝ իրականացվում են մեկ տասնյակից ավելի պետական աջակցության ծրագրեր, որոնք ներառում են հողամշակությունը, անասնապահությունը, ագրովերամշակումը, ինչպես նաև սննդամթերքի անվտանգության և սերտիֆիկացման համակարգերի զարգացումը։ Նպատակն է ոչ միայն գյուղատնտեսական արտադրանք ստանալ, այլև ապահովել դրա անվտանգությունը՝ սպառողներին անվտանգ սնունդ մատակարարելու համար։ Երեմյան ընկերությունների խմբի «Սերմից՝ սեղան» հայեցակարգի առանցքում արտադրական գործընթացների փոխկապակցվածությունն է, որակի վերահսկողությունը և ռեսուրսների պատասխանատու օգտագործումը։ «Երկարաժամկետ առումով կայուն գյուտեսությունը չի կարող և չպիտի գործի առանց կենսաբազմազանության հետ առնչվող յուրաքանչյուր գործոնն իր մեջ ներառելուն: Արժեշղթան չի կարող ամբողջական լինել: Եվ սա այն կարևոր գործոնն է, որը մեր կաթնամութերքի արտադրության գործընթացում ներառել ենք սերմից սեղան հայեցակարգում և այդ սկզբունքով առաջնորդվելով էլ ստեղծվում է մեր արտադրությունը»,- ասաց Երեմյան ընկերությունների խմբի Մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն Լուսինե Երեմյանը։ Ամբողջական արժեշղթան հնարավորություն է տալիս վերահսկելու արտադրության տարբեր փուլերը՝ ուշադրություն դարձնելով կենդանիների առողջությանը, հողի ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը և սննդի անվտանգությանը։ 2019 թվականից զարգացնելով գյուղատնտեսական ուղղությունը՝ ընկերությունների խումբը ներդնում է ժամանակակից և նորարարական մոտեցումներ՝ կերարտադրությունից ու կենդանիների խնամքից մինչև կաթնամթերքի ստացում՝ փակ արտադրական շղթայի շրջանակում։ Երեմյան ընկերությունների խմբի համար կայուն գյուղատնտեսության զարգացումը երկարաժամկետ ռազմավարական ուղղություն է։ Դրա հիմքում առողջ հողի, առողջ կենդանիների և առողջ սերունդների փոխկապակցվածության գաղափարն է՝ բարձրորակ սննդի արտադրության և բնական ռեսուրսների պատասխանատու օգտագործման համադրությամբ։ Մանրամասները՝ տեսանյութում։ Արփի Հակոբյան