Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի՝ «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական հանրակրթական դպրոցներում վարչական վարույթ հարուցելու և զննում իրականացնելու մասին» որոշման համաձայն՝ «Ամասիայի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության՝ Շիրակի մարզ, գյուղ Ամասիա, 24-րդ փողոց, 1-ին փակուղի, շենք 3 հասցեում գործող հանրային սննդի օբյեկտում Տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են օրենսդրական պահանջները, մասնավորապես՝ – սննդի կառույցի հատակը չի պահվել նորոգ վիճակում, հատակի մակերևույթների որոշ հատվածների սալիկներ կոտրված են եղել, – սննդի կառույցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, առկա է եղել բորբոս, ինչը հնարավորություն չի տվել իրականացնել պատշաճ մաքրում և ախտահանում, – սննդի կառույցի առաստաղը եղել է ոչ նորոգ վիճակում, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Կասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոցի» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

ԱԱՄՆ-ի հարավ-արևմուտքում ջրհեղեղների պատճառով զանգվածային տարհանում է սկսվել
ArmLur / Zhoghovurd / 3 minutes ago

Լեհաստանը ձգտում է միանալ ԱՄՆ-ի միջուկային զսպման ծրագրին
ArmLur / Zhoghovurd / 22 minutes ago

Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան բավարար աջակցություն չի ստանում ԱՄՆ-ից
ArmLur / Zhoghovurd / 45 minutes ago

Իրավապահները գրոհել են համայնքները․ ձերբակալությունների շարք․ թվեր
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago
Related coverage

Ռուբինյանի հեգնանքը` Փաշինյանին. «Տեսեք, թե ոնց ենք «կործանում» արժեքները «300 դպրոց» ծրագրով»
24TV / 24News / 16 minutes ago

Տավուշի մարզի մի շարք դպրոցներ կմիավորվեն | Երկիրն այսօր 24․10.2026 | 16։00
Yerkir / 33 minutes ago

Բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա Անդրեասյան
Aravot / 1 hour ago

Ուկրաինայի զինուժը ԼԺՀ-ում հարված է հասցրել բնակելի տանը. տուժածներ կան
Sputnik Armenia / 1 hour ago