Հենրիխ Դանիելյանը գրում է․ «Այսօր առավոտյան՝ ընտրություններից ընդամենը մեկ օր առաջ, Մարտունիում բերման են ենթարկել ընդդիմադիր «Մեր համայնքը» դաշինքի ներկայացուցիչներին, այդ թվում՝ համայնքի ղեկավարի թեկնածու,ՀՀԿ խորհրդի անդամ Արամ Կարապետյանին։ Սա դասական քաղաքական հետապնդում է, քաղաքական ռեպրեսիա և ընդդիմության նկատմամբ ահաբեկման դրսևորում։ Ընդդիմադիր լինելը հանցագործություն չէ, իսկ արդար ընտրությունները չեն կարող անցկացվել քաղաքական ճնշումների և վախի մթնոլորտում։ Սա է այն «ազատ, արդար և հավասար» ընտրությունների իրական պատկերը, որի վտանգների մասին բազմիցս բարձրաձայնել ենք։ Ընտրական կեղծիքները, քաղաքական անհավասարությունն ու վարչական ռեսուրսի չարաշահումը դարձել են այս իշխանության քաղաքական գործելակերպի հիմնական գործիքները։ Իշխանությունը, չունենալով ժողովրդի վստահության ամուր հենարան, փորձում է իր քաղաքական խնդիրները լուծել ուժային կառույցների միջոցով՝ պետական համակարգը ծառայեցնելով սեփական իշխանության պահպանմանը։ Քաղաքական մրցակցությունը պետք է որոշվի ժողովրդի քվեով, ոչ թե ուժային կառույցների միջամտությամբ»։ —00—ՍՊ The post Ընտրություններից 1 օր առաջ Մարտունիում բերման են ենթարկել համայնքի ղեկավարի թեկնածուին appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ընտրություններից 1 օր առաջ Մարտունիում բերման են ենթարկել համայնքի ղեկավարի թեկնածուին
Հենրիխ Դանիելյանը գրում է․ «Այսօր առավոտյան՝ ընտրություններից ընդամենը մեկ օր ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Երևան–Մոսկվա չվերթի ինքնաթիռը վայրէջք է կատարել Օմսկում․ Sputnik Արմենիա
24TV / 24News / 10 minutes ago

ՌԴ-ն հերքել է Իրանում իր դեսպանատան աշխատակիցների և «Բուշեր» ԱԷԿ-ի մասնագետների տարհանման լուրերը
24TV / 24News / 23 minutes ago

Հորդանանում եկեղեցու վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է ութի
24TV / 24News / 29 minutes ago

Ծառուկյանը մարտահրավեր է նետել MMA-ի լեգենդին
24TV / 24News / 42 minutes ago
Related coverage

Դիլիջանի համայնքապետարանը հերքում է Ռուբեն Վարդանյանի ընտանիքին դատի տալու տեղեկությունը․ հայցերը ներկայացվել են վարձակալած կազմակերպությունների դեմ
Aravot / 33 minutes ago

Փաշինյանը գաղտնիքը բացեց. Աջափնյակի համար հնարավոր է եկամտահարկի վերադարձի մեխանիզմը վերականգնվի
Pastinfo / 38 minutes ago

Իրավապահները գրոհել են համայնքները․ ձերբակալությունների շարք․ թվեր
ArmLur / Zhoghovurd / 42 minutes ago

Հնդկաստանի վերադարձը Բաքու. Հայաստանի համար նոր ռազմավարական հարցեր
1in.am / 1 hour ago