ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik․ Վաղ առավոտից ձերբակալություններ են իրականացվել նաև Մարտունի խոշորացված համայնքում, որտեղ ևս վաղը ՏԻՄ ընտրություններ են։ Բերման ենթարկվածների թվում է «Մեր համայնքը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀԿ խորհրդի անդամ Արամ Կարապետյանը։ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել Մարտունիում տեղի ունեցող գործընթացներին՝ դա անվանելով դասական քաղաքական հետապնդում, քաղաքական ռեպրեսիա և ընդդիմության նկատմամբ ահաբեկման դրսևորում։Նրա խոսքով՝ ընտրական կեղծիքները, քաղաքական անհավասարությունն ու վարչական ռեսուրսի չարաշահումը դարձել են գործող իշխանության քաղաքական գործելակերպի հիմնական գործիքները։Այսօր Արթիկում բերման են ենթարկել «Ապրելու երկիր» և «Հայրենիք» կուսակցությունների անդամներին, ՀՀ հակոռուպցիոն կոմիտե է տեղափոխվել նաև «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը։ Բերման են ենթարկվել նաևԵղեգնաձորի գործող համայնքապետ Դավիթ Հարությունյանը, համայնքապետի տեղակալ Վարդան Ավագյանը և ավագանու անդամի մի քանի թեկնածուներ։Հիշեցնենք` վաղը` հոկտեմբերի 25-ին, ՏԻՄ համամասնական ընտրություններ են անցկացվելու Հայաստանի 19 համայնքներում՝ Արարատի մարզ՝ Արտաշատ, Արմավիրի մարզ՝ Արմավիր, Արաքս, Գեղարքունիքի մարզ՝ Գավառ, Մարտունի, Վարդենիս, Կոտայքի մարզ՝ Հրազդան, Ծաղկաձոր, Գառնի, Շիրակի մարզ՝ Արթիկ, Ախուրյան, Սյունիքի մարզ՝ Գորիս, Մեղրի, Վայոց Ձորի մարզ՝ Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Տավուշի մարզ՝ Իջևան, Դիլիջան, Լոռու մարզ՝ Ստեփանավան։ Իսկ Լոռու մարզի Ֆիոլետովո և Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքներում ընտրությունները մեծամասնական ընտրակարգով են անցկացվում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Դասական քաղաքական հետապնդում է․ ՀՀԿ-ն` Մարտունիում իրականացված ձերբակալությունների մասին
Այսօր վաղ առավոտից ձերբակալություններ են Հայաստանի մի քանի համայնքներում, որտեղ հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ են նախանշված։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Ֆիլիպիններում ուսումնական ինքնաթիռներ են բախվել, 4 օդաչուները զոհվել են
Sputnik Armenia / 32 minutes ago

Рейс Ереван-Москва сменил маршрут и сел в Омске
Sputnik Armenia / 40 minutes ago

Երևան–Մոսկվա չվերթի ինքնաթիռը վայրէջք է կատարել Օմսկում
Sputnik Armenia / 47 minutes ago

Два учебных самолета столкнулись на Филиппинах, 4 пилота погибли - кадры
Sputnik Armenia / 54 minutes ago
Related coverage

«Ընդդիմությունը պետք է միասնական ճակատով հանդես գալու մարտավարություն մշակի»․ Խոսրով Հարությունյան
24TV / 24News / 18 minutes ago

Ամուլսարում հանք բացելը Հայաստանին հետ է գցում Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի թիրախների մեծ մասին հասնելուց. հայտարարություն
Aravot / 24 minutes ago

Hambardzum Matevosyan has discussed the possibilities of cooperation in the field of biodiversity conservation with the Minister of Environment of Zimbabwe.
Noyan Tapan TV / 31 minutes ago

Կայուն գյուղատնտեսություն՝ սերմից մինչև սեղան․ Երեմյան ընկերությունների խմբի փորձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 1 hour ago