Այս տարվա առաջին աշնանային փոթորիկը հարվածել է Գերմանիայի արևմտյան ու հարավարևմտյան շրջաններին՝ պատճառելով ավերածություններ, էլեկտրաէներգիայի անջատումներ և երկաթուղային հաղորդակցության խափանումներ: Կան տուժածներ, որոնցից երկուսը ստացել են ծանր վնասվածքներ, հայտնում է dpa գործակալությունը: Շաբաթ առավոտյան դեռ շարունակվում էին տապալված ծառերի ու ճյուղերի մաքրման աշխատանքները: Ուրբաթ օրը փրկարարներն ու պարեկային ծառայությունները բազմաթիվ ահազանգեր են ստացել երկրի տարբեր շրջաններից: Ֆրանկֆուրտից արևմուտք գտնվող Նաստետեն քաղաքում քամու ուժգին պոռթկումը տապալել է շուկայի հարևանությամբ տեղադրված կառույցը, ինչի հետևանքով երկու մարդ է տուժել: Նրանցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում ուղղաթիռով տեղափոխվել է հիվանդանոց, հայտնել են ոստիկանությունից: Ֆրանկֆուրտից հարավ-արևելք գտնվող Զելիգենշտադ քաղաքում ծառի ճյուղը ընկել է հեծանվորդի վրա. վերջինիս ազատելու համար պահանջվել է հրշեջների օգնությունը: Լեբախում հետիոտնը թեթև վնասվածքներ է ստացել իր վրա ընկած գովազդային վահանակից: Մրրիկը խաթարել է նաև գնացքների շարժը: Կառլսրուեի կենտրոնակայանում ուղևորները «ուժգին կայծեր» են տեսել այն բանից հետո, երբ ինչ-որ առարկա վնասել է էլեկտրալարերը: Գերմանիայի արևմուտքում՝ Ախենի հատվածում, օդային գծերի վնասման պատճառով 280 ուղևոր փոխադրող հեռագնացքը ստիպված են եղել քարշակել ջերմաքարշով: Տապալված ծառերը փակել են նաև Նոյսի մերձակայքում և Շտուտգարտում գտնվող երկաթգծերը: Գերմանիայի օդերևութաբանական ծառայության կանխատեսումներով՝ «Օստին» փոթորիկը շաբաթ օրը շարժվելու է դեպի Դանիա և Բալթիկ ծով: Այդուհանդերձ, արդեն կիրակի գիշերը Գերմանիայի որոշ շրջաններին սպառնում է նոր փոթորիկ, որը կարող է ուղեկցվել առատ տեղումներով:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Փոթորիկը հարվածել է Գերմանիային․ կան տուժածներ, խափանվել է երկաթուղային հաղորդակցությունը
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Կենտրոնից ժամանեցինք Աջափնյակ վարչական շրջան․ Նիկոլ Փաշինյան
ArmLur / Zhoghovurd / 15 minutes ago

Աբու Դաբի՞, թե՞ Շվեյցարիա․ որտեղ կանցկացվի եռակողմ բանակցությունների հաջորդ փուլը
ArmLur / Zhoghovurd / 29 minutes ago

Կասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոցի» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
ArmLur / Zhoghovurd / 56 minutes ago

Չեռնոմորսկի նավահանգստում ծովային դրոնների արտադրամաս է խոցվել
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago
Related coverage

Բոլորիդ ձեր վերմակի «գյորա» հասնելու է. Նինա Կարապետյանց #Նինա_Կարապետյանց #relevant
5TV Armenia / 14 minutes ago

Մերձավոր Արևելքում էսկալացիայի վտանգի պատճառով ԱՄՆ-ն շտապ տարհանում է դիվանագետներին և նրանց ընտանիքներին․ CNN
168 Jham / 21 minutes ago

Խնդիրը Ալիեւին ծառայող վարչախմբից ազատվելն է
Aravot / 24 minutes ago

Ֆիլիպիններում երկու ուսումնական ինքնաթիռների կործանման հետևանքով չորս օդաչու է զոհվել
Alpha News / 30 minutes ago