Մեդիայի մասին զրույցների համար բաժանորդագրվեք https://www.youtube.com/user/mediadotam/?sub_confirmation=1. Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը տեսալսողական հաղորդումների բովանդակության նկատմամբ չորս նոր չափորոշիչներ է ընդունել։ Դրանցից ամենաքննարկվողը օտարերկրյա տեսալսողական ծրագրերում Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակության տարածման չարաշահման արգելքն է։ Թե որն է «ներքաղաքական կյանք»-ը ու ինչ է նշանակում «միջամտությունը», տեսանյութում պատմում է ՀՌՀ իրավաբանական և լիցենզավորման վարչության պետ Արմինե Ներսիսյանը։