Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են հոկտեմբերի 24-ի գիշերը ԱԹՍ-ների միջոցով իրականացված հարձակումների մասին։ Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի տվյալներով՝ մայրաքաղաքի Օբոլոնսկի շրջանում վնասվել է առանձնատուն, իսկ Ռուսաստանի Ռոստովի մարզում հաղորդվել է տրանսպորտային ու էներգետիկ ենթակառուցվածքների վնասման մասին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես» -ը, Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի հաղորդմամբ՝ ռուսական հարձակման հետևանքով Օբոլոնսկի շրջանում տուժել է երկու մարդ։ «Օբոլոնսկի շրջանում հարվածի հետևանքով վնասվել է մասնավոր բնակելի տուն։ Տուժել է երկու մարդ»,– հայտնել է վարչակազմը։ Ուկրաինայի զինված ուժերի օդային ուժերի հաղորդագրությունը փոխանցող «ԱրմիաԻնֆորմ»-ի տվյալներով՝ գիշերային հարձակման ընթացքում կիրառվել է 126 անօդաչու։ Ուկրաինական կողմի հաղորդմամբ՝ ժամը 08։00-ի դրությամբ խոցվել կամ ճնշվել էր 101 սարք, այդ թվում՝ 50 ռեակտիվ անօդաչու։ «Արձանագրվել են օդային հարձակման միջոցների հարվածներ 14 վայրում, ինչպես նաև խոցված սարքերի կամ դրանց բեկորների անկում՝ հինգ վայրում»,– նշված է հաղորդագրությունում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտարարել է, որ գիշերվա ընթացքում հակաօդային պաշտպանության ուժերը որսացել և ոչնչացրել են 616 ուկրաինական անօդաչու։ Գերատեսչության հաղորդմամբ՝ դրանք խոցվել են մի շարք մարզերի, Մոսկվայի տարածաշրջանի, Ղրիմի, ինչպես նաև Ազովի և Սև ծովերի օդային տարածքներում։ Ռոստովի մարզի նահանգապետ Յուրի Սլյուսարը հայտնել է, որ տարածաշրջանում գիշերվա ընթացքում ոչնչացվել կամ ճնշվել է ավելի քան 80 անօդաչու։ Նրա տեղեկացմամբ՝ Դոնի Ռոստովում բեկորներն ընկել են «Ռոստովպասաժիրտրանս» ընկերության մասնաճյուղերից մեկի տարածքում՝ վնասելով տեխնիկական սպասարկման շենքի տանիքը, ապակիներն ու 21 ավտոբուս։ Նահանգապետի փոխանցմամբ՝ այդ դեպքով տուժածներ և հրդեհ չեն արձանագրվել։ «Մյասնիկովսկի շրջանի Կալինին բնակավայրում անօդաչուի բեկորներից վնասվել է տրանսֆորմատորային ենթակայանը։ Հոսանքազրկվել է 172 առանձնատուն»,– հայտնել է Սլյուսարը՝ հավելելով, որ իրականացվում են էլեկտրամատակարարման վերականգնման աշխատանքներ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են հոկտեմբերի 24-ի գիշերը ԱԹՍ-ների հարձակումների մասին
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են հոկտեմբերի 24-ի գիշերը ԱԹՍ-ների միջոցով իրականացված հարձակումների մասին։ Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի տվյալներով՝ մայրաքաղաքի Օբոլոնսկի շրջանում վնասվել է առանձնատուն, իսկ Ռուսաստանի Ռոստովի մարզում հաղորդվել է տրանսպորտային ու էներգետիկ ենթակառուցվածքների վնասման մասին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի հաղորդմամբ՝ ռուսական հարձակման հետևանքով Օբոլոնսկի շրջանում տուժել է երկու մարդ։ «Օբոլոնսկի …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Ամասիայի միջնակարգ դպրոցի հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել է
Factor.am / 12 minutes ago

Կայուն գյուղատնտեսություն՝ սերմից մինչև սեղան․ Երեմյան ընկերությունների խմբի փորձը
Factor.am / 41 minutes ago

Կայուն գյուղատնտեսություն՝ սերմից մինչև սեղան․ Երեմյան ընկերությունների խմբի փորձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 41 minutes ago

Արթիկում և Եղեգնաձորում համայնքապետի թեկնածուներ են ձերբակալվել. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնում
Factor.am / 1 hour ago
Related coverage

Աբու Դաբի՞, թե՞ Շվեյցարիա․ որտեղ կանցկացվի եռակողմ բանակցությունների հաջորդ փուլը
ArmLur / Zhoghovurd / 11 minutes ago

Ֆիլիպիններում երկու ուսումնական ինքնաթիռների կործանման հետևանքով չորս օդաչու է զոհվել
Alpha News / 11 minutes ago

Մ-4 ճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածում միջին նորոգման աշխատանքներ են իրականացվում
24TV / 24News / 12 minutes ago

In certain regions of the Republic, short-term rain is expected.
Noyan Tapan TV / 18 minutes ago