Այս գիշեր ուկրաինական ուժերը անօդաչու թռչող սարքերով հավածել են Սամարայի մարզի Տոլյատի քաղաքին: Լրատվամիջոցների տվյալներով՝ այրվել են «Կույբիշևազոտը» և «Տոլյատիկաուչուկ» նավթաքիմիական խոշոր ձեռնարկությունը։ Շրջանի իշխանությունները չեն հաստատել գործարանի վրա հարձակումը։ Սամարայի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Ֆեդորիշչևը առավոտյան հայտնել է, որ ռազմական և շարժական կրակային խմբերը հետ են մղում Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը տարածաշրջանի վրա: Նա այլ մանրամասներ չի ներկայացրել։ Հաղորդվում է նաև Տոլյատիի կենտրոնական շրջանում էլեկտրականության և ջրի խափանումների մասին: Ռոստովի մարզի նահանգապետ Յուրի Սլյուսարը հայտարարել է, որ տարածաշրջանի վրա ավելի քան 80 դրոն է ոչնչացվել։ Դրանց բեկորներն ընկել են «Ռոստովպասաժիրտրանս»-ի մասնաճյուղի տանիքին, վնասվել է 21 ավտոբուս: Վնասվել է նաև տրանսֆորմատորային ենթակայան, 172 առանձնատուն մնացել է առանց էլեկտրականության։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է, որ գիշերվա ընթացքում ՌԴ շրջանների և Ղրիմի երկնքում խոցվել է 616 ուկրաինական անօդաչու թռչող սարք: Լրատվամիջոցներում նաև տեղեկություն է տարածվում, որ Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Մոսկվայից Նովոզիբկով ուղևորատար ավտոբուսի վրա, մեկ մարդ զոհվել է, ևս երեքը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Գրառումը ՌԴ շրջանների և Ղրիմի երկնքում խոցվել է 616 ուկրաինական անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ appeared first on .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՌԴ շրջանների և Ղրիմի երկնքում խոցվել է 616 ուկրաինական անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Akhaltskha.net

Նոր ձերբակալվածներ
Akhaltskha.net / 59 minutes ago

Я не играю с Трампом в игры – в этом мое отличие от Путина: Зеленский
Akhaltskha.net / 1 hour ago

ԿենսաբազմազանությունCOP 17-ի անցկացմանն աջակցում են նաև կամավորներըհոկտեմբերի 23 | 22:12
Akhaltskha.net / 1 hour ago

Ավստրիան հայտարարում է ՌԴ չորս դիվանագետի արտաքսման մասին
Akhaltskha.net / 3 hours ago
Related coverage

Ախալքալաքում առաջին դասարանցիները տնկեցին իրենց «առաջին տնկին»
JNEWS / Oct 23

საქართველომ ერთწლიანი შეჩერების შემდეგ რუსეთთან ურთიერთობების საკითხებში ახალი სპეციალური წარმომადგენელი დანიშნა
JNEWS / Oct 22

Վրաստանի իշխանությունները խոստանում են մինչև 2030 թվականը կառուցել քառուղի ավտոմայրուղի՝ մինչև Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի սահմանները
JNEWS / Oct 21

Կոբախիձեն ԵՄ-ին առաջարկել է հրապարակային երկխոսություն և նախապես հիասթափվել է Եվրահանձնաժողովի նոր զեկույցից
JNEWS / Oct 18