azatutyun.am Ուկրաինայի Դոնեցկի, Խերսոնի, Զապորոժիեի և Խարկովի ճակատային շրջաններում անցած 24 ժամվա ընթացքում ռուսական հարվածների հետևանքով երկու մարդ զոհվել է, ավելի քան 30-ը՝ վիրավորվել։ Զոհվածները Դոնեցկի մարզի Կրամատորսկ և Սլավյանսկ քաղաքների բնակիչներ են։ Վիրավորների թվում կան երեխաներ: Անցած գիշեր ռուսական ուժերը հարձակվել են Ուկրաինայի վրա 126 անօդաչու թռչող սարքերով՝ հարվածելով 14 վայրի: Այս մասին հայտնում են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը: Կիևի Օբոլոն շրջանում ռուսական հարվածի հետևանքով ավերվել է մասնավոր տուն, վիրավորվել է երկու մարդ։ Սումիում հարված է հասցվել քաղաքային տրանսպորտային ընկերությանը, որի հետևանքով վնասվել է մոտ 15 միկրոավտոբուս: The post Ռուսական հարվածների հետևանքով Ուկրաինայում երկու զոհ և ավելի քան 30 վիրավոր կա | azatutyun.am appeared first on Infocom .