Հոկտեմբերի 11-17-ը մթնոլորտային օդում փոշու պարունակության՝ սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի գերազանցումներ են արձանագրվել Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ «Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ -Հերացի փողոցի հարակից տարածք՝ հոկտեմբերի 17-ին , -Վարդանանց և Ծատուրյան փողոցի հարակից տարածքներ՝ չեն գերազանցել: Հրազդանքաղաքում՝հոկտեմբերի 11-16-ը։ Արարատ քաղաքում՝ հոկտեմբերի 13-ին և հոկտեմբերի 14-ից 17-ը։ Գյումրի քաղաքում՝ հոկտեմբերի 14-ին»։ The post Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի մակարդակը appeared first on Infocom .