Factor TV -ի տեղեկություններով՝ փաստաբան Կրոմվել Գրիգորյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ Տեղեկությունը Factor TV-ի հետ զրույցում հաստատեցին Գլխավոր դատախազությունից, մանրամասներ հայտնելով առաջադրված մեղադրանքից: «Դատախազը քրեական հետապնդում է հարուցել Քրեական օրենսգրքի 46-44-436-րդ հոդվածի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու դրդչություն) և 440-րդ հոդվածի 2-րդ մասով (կաշառքի միջնորդության պատրվակով գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն ստանալ)»,- նշեցին Դատախազությունից։ Փաստաբանին առաջադրված մեղադրանքն առնչվում է 8 տարի առաջ եզդիաբնակ Շամիրամ գյուղի գերեզմանատան մոտ գործող սգո սրահում 4 անձի սպանելու և 7 հոգու վիրավորելու համար ցմահ ազատազրկման դատապարտված Թելման Քալաշյանի գործին։ Հենց Գրիգորյանն է եղել աղմկահարույց գործով Քալաշյանի պաշտպանը։ Ամիսներ առաջ Factor TV-ն մանրամասն անդրադարձել էր գործին, հենց Քալաշյանն էր ահազանգել և նշել, որ իր փաստաբան Գրիգորյանը 500 հազար դոլար է վերցրել, սակայն պատշաճ պաշտպանություն չի իրականացրել։ «2017 թվականի վերջից մինչև 2018-ի վերջը 320 հազար դոլար փող ենք տվել։ Ասում էր՝ «քո գործն աֆեկտ է, ես վեց տարուց քեզ հանում եմ դատարանի դահլիճից, մնացած փողն էլ տուն գալուց հետո կտաք»։ Այդպես պայմանավորվում ենք։ Բայց որոշ ժամանակ հետո գալիս ասում է՝ «Թելման ջան, պիտի այդ փողերը՝ մնացած փողը, երբ ուզեմ, ինչքան ուզեմ՝ պիտի տաս»։ 70 հազար դոլար իրեն պարտք էինք մնացել, որ պիտի դուրս գայի՝ տայի։ Այդ 70,000 դոլարը կուրսով հաշվեց 33 միլիոն 600 հազար դրամ։ Ձայնագրություններ ունեմ, ասեց՝ «չտաս՝ չի լինի»։ Ես էլ հանեցի այդ 33 միլիոն 600 հազարը մաս-մաս տվեցի տասը օրվա մեջ։ Տարավ ու հիմա ես ցմահ եմ դատապարտվել»,- Factor TV-ի հետ զրույցում պատմել էր Քալաշյանը։ Քալաշյանին առնչվող ողբերգական դեպքը տեղի է ունեցել 2017 թվականի օգոստոսի 1-ին․ ըստ դատապարտյալի՝ բարեկամն իրենից մի քանի ամսով 100 հազար դոլար գումար է պարտքով վերցրել, սակայն տարիներ շարունակ այդպես էլ չի վերադարձրել։ Հիվանդ երեխային արտերկիր ուղարկելու համար կրկին դիմել է իր գումարը հետ ստանալու համար, սակայն, Քալաշյանի խոսքով, իր խնդրանքին ի պատասխան՝ ընտանիքի հասցեին հայհոյանքներ է ստացել, ինչից հետո «արյունը գլխին է տվել»։ «Աֆեկտի տակ եմ եղել, հոգեկան խիստ հուզմունքի տակ։ Այդ սպանվածների հետ ես ո՛չ կապ եմ ունեցել, ո՛չ թշնամանք, ո՛չ պարտք ու պահանջ, չեմ էլ ճանաչել։ Երեք հոգուն չեմ էլ ճանաչել։ Ես եղել եմ հոգեկան խիստ հուզմունքի տակ, այդ բանը եղել է»,- պատմել էր Քալաշյանը։ Նրա խոսքով՝ փաստաբանն իրեն հավաստիացրել է, որ դատարանում կկարողանա ապացուցել, որ արարքը կատարել է «աֆեկտի» ազդեցության տակ։ Սակայն 7 տարվա քննությունից հետո դատապարտվել է ցմահ ազատազրկման։ Թելման Քալաշյանն այս տարեսկզբին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե։ Դեռևս հուլիսին իրավապահ կառույցից Factor TV-ին փոխանցել էին, որ գործն ուղարկվել է Քննչական կոմիտե, որտեղից էլ հայտնել էին, որ հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել առանձնապես խոշոր չափերով խարդախության հոդվածով․ Թելման Քալաշյանը տուժող է ճանաչվել։ Փաստաբան Կրոմվել Գրիգորյանը, սակայն, կտրուկ հերքել էր, թե որևէ խոստում է տվել Թելման Քալաշյանին։ «Թելման Քալաշյանին փոխանցեք, որ Գրիգորյանն այն փաստաբանն է, որ ոչ մեկին 1985 թվականից մինչև այսօր ոչ մի խոստում չի տվել: Ես իրան բազմիցս ասել եմ՝ «Թելման, ես չեմ խոստանում, նման բան չի եղել», ասում է՝ «դե իմ բարեկամներին ես խոստացել»: Բարեկամներից էլ ունեմ ձայնագրություններ՝ և՛ իր հետ, և՛ բարեկամների հետ, որտեղ բացարձակապես ինչ գումար վերցվել է՝ պաշտպանության համար է վերցվել, ոչ թե խոստումներ տալու համար»,- 3 ամիս առաջ Factor TV-ի հետ զրույցում նշել էր փաստաբանը։ 500 հազար դոլար է տվել փաստաբանին, բայց դատապարտվել ցմահ. կոշտ մեղադրանքներ՝ ընդդեմ պաշտպանի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Factor TV-ի հարցին՝ արդյո՞ք Քալաշյանը նրան 500 հազար դոլար է վճարել, Գրիգորյանը կտրուկ արձագանքել էր՝ «դա արդեն Ձեզ չի վերաբերում»։ Ռոզա Վարդանյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Փաստաբան Կրոմվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել, նա տնային կալանքի տակ է. Factor TV-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել
Factor TV-ի տեղեկություններով՝ փաստաբան Կրոմվել Գրիգորյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ Տեղեկությունը Factor TV-ի հետ զրույցում հաստատեցին Գլխավոր դատախազությունից, մանրամասներ հայտնելով առաջադրված մեղադրանքից: «Դատախազը քրեական հետապնդում է հարուցել Քրեական օրենսգրքի 46-44-436-րդ հոդվածի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու դրդչություն) և 440-րդ հոդվածի 2-րդ մասով …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
Factor.am / 34 minutes ago

Ամասիայի միջնակարգ դպրոցի հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել է
Factor.am / 47 minutes ago

Կայուն գյուղատնտեսություն՝ սերմից մինչև սեղան․ Երեմյան ընկերությունների խմբի փորձը
Factor.am / 1 hour ago

Կայուն գյուղատնտեսություն՝ սերմից մինչև սեղան․ Երեմյան ընկերությունների խմբի փորձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 1 hour ago
Related coverage

ԵՐԲ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԷԻՆՔ ՄԻ ԺԱՄԱՆԱԿ, ՄԵՆՔ ԷԼ ԷԻՆՔ ՆՄԱՆ ՍՏՈՒԳԱՅՑԵՐ ԱՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆ. ԱԲՐԱՀԱՄ ԳԱՍՊԱՐՅԱՆ
168 Jham / 16 minutes ago

Մարտունիում ընտրություններին մասնակցող «Մեր համայնքը» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Կարապետյանը որպես վկա հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀԿԿ-ից
168 Jham / 26 minutes ago

Էրդողանի ու Ալիևի միջև սև կատու է անցել. Հեռանկար բանավեճ
Shant News / 32 minutes ago

«Ընդդիմությունը պետք է միասնական ճակատով հանդես գալու մարտավարություն մշակի»․ Խոսրով Հարությունյան
24TV / 24News / 35 minutes ago