Հայաստանում կշարունակվեն ազգային գեոպորտալի ստեղծման աշխատանքները՝ վերգետնյա և ստորգետնյա շերտերի քարտեզներով, ինչպես նաև հանքավայրերի, ջրային պաշարների, գյուղատնտեսության և այլ ոլորտների վերաբերյալ թեմատիկ բաժիններով: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ կառավարությանն առընթեր Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը: