ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Այսօր բերման են ենթարկվել Եղեգնաձորի գործող համայնքապետ Դավիթ Հարությունյանը, փոխհամայնքապետ Վարդան Ավագյանը և ավագանու 3 թեկնածուներ։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ վաղ առավոտյան իրավապահ մարմինները ներխուժել են նրանց տներ և տարել Հակակոռուպցիոն կոմիտե։Հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ են նաև Եղեգնաձոր խոշորացված համայնքում։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Հուսիկ Սահակյանի գլխավոր մրցակիցն է «Հանրապետություն» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Դավիթ Հարությունյանը։Այսօր Արթիկում բերման են ենթարկել «Ապրելու երկիր» և «Հայրենիք» կուսակցությունների անդամներին, ՀՀ հակոռուպցիոն կոմիտե է տեղափոխվել նաև «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը։ Բերման են ենթարկվել նաևԵղեգնաձորի գործող համայնքապետ Դավիթ Հարությունյանը, համայնքապետի տեղակալ Վարդան Ավագյանը և ավագանու անդամի մի քանի թեկնածուներ։Հիշեցնենք` վաղը` հոկտեմբերի 25-ին, ՏԻՄ համամասնական ընտրություններ են անցկացվելու Հայաստանի 19 համայնքներում՝ Արարատի մարզ՝ Արտաշատ, Արմավիրի մարզ՝ Արմավիր, Արաքս, Գեղարքունիքի մարզ՝ Գավառ, Մարտունի, Վարդենիս, Կոտայքի մարզ՝ Հրազդան, Ծաղկաձոր, Գառնի, Շիրակի մարզ՝ Արթիկ, Ախուրյան, Սյունիքի մարզ՝ Գորիս, Մեղրի, Վայոց Ձորի մարզ՝ Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Տավուշի մարզ՝ Իջևան, Դիլիջան, Լոռու մարզ՝ Ստեփանավան։ Իսկ Լոռու մարզի Ֆիոլետովո և Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքներում ընտրությունները մեծամասնական ընտրակարգով են անցկացվում։