Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ABC News -ին տված հարցազրույցում անդրադարձել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հարաբերությունների տարբերությանը։ Ես Թրամփի հետ խաղեր չեմ խաղում։ Սա է իմ և Պուտինի տարբերությունը ,- հայտարարել է Զելենսկին՝ ընդգծելով, որ Վաշինգտոնի հետ հարաբերություններում Կիևը քաղաքական թատրոն չի խաղա։ Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում նախընտրում է ուղղակի և ազնիվ երկխոսությունը։ Նա նշել է, որ Թրամփի և Պուտինի միջև բավականին լավ հարաբերություններ են ձևավորված, սակայն դա ամերիկյան կողմի անձնական ընտրությունն է։ Զելենսկին շեշտել է, որ իսկական դաշնակիցները պետք է լինեն ազնիվ և բաց, ինչպես ընտանիքում, այլ ոչ թե քաղաքական խաղեր տան։ Հարցազրույցում Զելենսկին անդրադարձել է նաև ԱՄՆ-ի՝ Ուկրաինային տրամադրվող ռազմական ու ֆինանսական աջակցությանը։ Նա ընդգծել է, որ Ուկրաինան անչափ շնորհակալ է ամերիկացի ժողովրդին և բոլոր գործընկերներին ցուցաբերած օգնության համար, սակայն կարիք չկա դա մշտապես ցուցադրական ձևով ապացուցելու։ Միևնույն ժամանակ, Ուկրաինայի նախագահը վերահաստատել է Կիևի պատրաստակամությունը՝ շփման գծի երկայնքով ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ։ Այնուամենայնիվ, նա հավելել է, որ Ուկրաինան երբեք իրավականորեն չի ճանաչի օկուպացված տարածքները որպես ռուսական և չի համաձայնի լրացուցիչ զիջումների։