ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Արտահերթ ընտրությունները Հայաստանում անխուսափելի են, և ամենայն հավանականությամբ, կանցկացվեն 2027թ–ի երկրորդ կեսին. «Աբովյան Time»-ի եթերում նման կարծիք է հայտնել քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությանը։Հոկտեմբերի 22-ին լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանը չի բացառել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը` նոր Սահմանադրության ընդունման համար։Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, վերլուծաբանի դիտարկմամբ, հունիսի 7-ի ընտրական ցիկլը Հայաստանում չի ավարտվել։ Այն այսօր էլ շարունակվում է ներքաղաքական լարվածությամբ, ընդդիմության ձերբակալություններով, տնտեսական ճնշումներով։Սուրենյանցը չի շրջանցել նաև խաղաղության պայմանագրի ստորագրման` Նիկոլ Փաշինյանի հայտարարած նոր ժամկետի հարցը` արձանագրելով, որ եթե վերջին ճեպազրույցում վարչապետը նշեց 2027-28թթ–ը, ապա մինչ այդ 2031թ–ն էր հավանական ժամկետ համարել։Սա, ըստ Սուրենյանցի, պատահական չէ։ Եվ դա հասկանալու համար բավական էր հետևել նախորդ ժամկետի մասին հայտարարությունից հետո ադրբեջանական մամուլում ու պալատական փորձագետների շրջանակում բարձրացած աղմուկին։«Մի վայնասուն բարձրացավ, որ Նիկոլ Փաշինյանը մեզ «գցում» է, փորձում է պայմանավորվածություններից հետ կանգնել։ Այսինքն` Բաքվից հստակ հասկացրեցին, որ «այն ջերմոցային պայմաններով, որ ստեղծել ենք, որ դու վերարտադրվես, դրա համար չէինք ստեղծել», և միանգամից Նիկոլ Փաշինյանի հռետորաբանության մեջ փոփոխություն կատարվեց»,– ասում է Սուրենյանցը։Նկատենք, որ խաղաղության պայմանագրի ստորագրման դիմաց Ադրբեջանը ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու պահանջ է ներկայացրել։ Սահմանադրական նախագծեր կամ հանրաքվեներ նախաձեռնելու համար իշխող քաղաքական ուժին անհրաժեշտ է խորհրդարանում ունենալ սահմանադրական մեծամասնություն` ձայների 2/3–ը։ 2026թ–ի հունիսի 7-ի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրին» չհաջողվեց հաղթահարել անհրաժեշտ այդ շեմը։Մենք պատրաստ ենք․ Նարեկ Կարապետյանը՝ արտահերթ ընտրությունների մասին
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Լավ օրից չէ, որ Փաշինյանն ուզում է գնալ արտահերթ ընտրությունների. քաղաքագետի տեսակետը
Քաղաքական վերլուծաբանի կարծիքով`հունիսի 7-ի ընտրական ցիկլը Հայաստանում չի ավարտվել։ Այն այսօր էլ շարունակվում է ներքաղաքական լարվածությամբ, ընդդիմության ձերբակալություններով, տնտեսական ճնշումներով։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Элина Даниелян завоевала две медали на шахматном Кубке Европы среди клубов
Sputnik Armenia / 18 minutes ago

Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխհամայնքապետը և ավագանու 3 թեկնածուներ
Sputnik Armenia / 28 minutes ago

Задержания оппозиционеров в Армении продолжаются: среди задержанных – прозападные политики
Sputnik Armenia / 40 minutes ago

Հարձակում ՌԴ–ի վրա. Օրյոլում զոհեր կան, Տոլյատիում արդյունաբերական օբյեկտներ են վնասվել
Sputnik Armenia / 44 minutes ago
Related coverage

Բերման են ենթարկվել Եղեգնաձորի գործող համայնքապետ Դավիթ Հարությունյանը, փոխքաղաքապետ Վարդան Ավագյանն ու ավագանու 3 անդամ
168 Jham / 19 minutes ago

Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր»-ի համայնքապետի թեկնածուն և թիմակիցները
Factor.am / 21 minutes ago

COP17-ի շրջանակում կայացել է Տարածաշրջանային իշխանությունների և քաղաքների 9-րդ գագաթնաժողովը
Shant News / 30 minutes ago

Փաստաբան Կրոմվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել, նա տնային կալանքի տակ է. Factor TV-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել
Factor.am / 31 minutes ago