ՏԻՄ ընտրություններին նախորդող լռության օրն Արթիկում Ապրելու երկիր կուսակցության 3 անդամ է ձերբակալվել, այդ թվում՝ կուսակցության թեկնածուն. ABC Media -ին հայտնեց կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը: Ակնհայտ է, որ ընտրություններից առաջ` նախորդ օրը, անհասկանալի պատճառներով բերման են ենթարկել մեր թիմակիցներին։ Սրա նպատակն առնվազն ընթացիկ աշխատանքները խաթարելն ու վախի մթնոլորտ տարածելն է համայնքում։ Որևիցե այլ պատճառաբանություն չկա , ասաց Առաքելյանը՝ իշխանության վարքագծին տալով էժանագին որակումը։ Ըստ մեր զրուցակցի՝ արտառոց որևէ բան կամ միջադեպ չի եղել, քարոզարշավն էլ իրականացվել է մինչև վերջին օրը։ Այսօր էլ լռության օր է, և մեր թիմակիցներն այսօր պետք է պատրաստվեին վաղվան, զբաղված լինեին նախապատրաստական աշխատանքներով ,- մանրամասնեց Առաքելյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեն մեղադրանքների մասին տեղեկություն չի հայտնում, միայն մեկնաբանում է, որ ընտրական բնույթի կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակում ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են ապացուցողական և վարութային այլ գործողություններ, կան նաև ձերբակալվածներ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Արթիկում «Ապրելու երկրի» 3 անդամ է ձերբակալվել, նաև՝ համայնքապետի թենկածուն
ՏԻՄ ընտրություններին նախորդող «լռության օրն» Արթիկում «Ապրելու երկիր» կուսակցության 3 անդամ է ձերբակալվել, այդ թվում՝ կուսակցության թեկնածուն. ABC Media-ին հայտնեց կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը: «Ակնհայտ է, որ ընտրություններից առաջ` նախորդ օրը, անհասկանալի պատճառներով բերման են ենթարկել մեր թիմակիցներին։ Սրա նպատակն առնվազն ընթացիկ աշխատանքները խաթարելն ու վախի մթնոլորտ տարածելն է համայնքում։ Որևիցե այլ պատճառաբանություն չկա», – […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from ABC Media

Արման Ծառուկյանը՝ 7-րդ անգամ RAF չեմպիոն #abcmedia #երկու_բառով
ABC Media / 11 minutes ago

55 ծառ, մեկ այգի ու մի մեծ կարոտ․ Ժորա պապիկի դրախտը՝ Արաքսի ափին
ABC Media / 12 minutes ago

Ես Թրամփի հետ խաղեր չեմ խաղում․ սա է իմ և Պուտինի տարբերությունը. Զելենսկի
ABC Media / 45 minutes ago

Ռուսական դիզելի նոր երթուղին․ տանկերներն ընթանում են Ատլանտյան օվկիանոս
ABC Media / 2 hours ago
Related coverage

Բերման են ենթարկվել Եղեգնաձորի գործող համայնքապետ Դավիթ Հարությունյանը, փոխքաղաքապետ Վարդան Ավագյանն ու ավագանու 3 անդամ
168 Jham / 17 minutes ago

Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր»-ի համայնքապետի թեկնածուն և թիմակիցները
Factor.am / 19 minutes ago

COP17-ի շրջանակում կայացել է Տարածաշրջանային իշխանությունների և քաղաքների 9-րդ գագաթնաժողովը
Shant News / 28 minutes ago

Փաստաբան Կրոմվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել, նա տնային կալանքի տակ է. Factor TV-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել
Factor.am / 29 minutes ago