Այսօր՝ հոկտեմբերի 24-ին ավտոմեքենայի և մոպեդի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։25-ի սահմաններում Սասունցի Դավիթ-Խորենացի խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 26-ամյա Արման Ա․-ի վարած «Honda» մակնիշի ավտոմեքենան և դեռևս չճշտված անձի կողմից վարած մոպեդը։ Shamshyan.com -ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, ապա օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել մոպեդավարին և տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է հիվանդանոց տեղափոխված մոպեդավարի ինքնությունը։ —00—ԼԱ The post Երևանում բախվել են «Honda» ավտոմեքենան ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել է appeared first on 24News .