ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է մաքսատուրքեր սահմանել Ուկրաինայի և Ռուսաստանի նկատմամբ, եթե երկրները չկարողանան խաղաղության համաձայնության գալ։ Սակայն նա կասկածի տակ է դրել իր գաղափարի արդյունավետությունը։ Այս մասին հաղորդում է РБК-Ուկրաինան՝ հղում անելով Magno News-ին։ Թրամփի խոսքով՝ մաքսատուրքերը օգնել են Միացյալ Նահանգներին ավարտել հինգ պատերազմ։ Հաշվի առնելով սա՝ Սպիտակ տան ղեկավարը ենթադրել է, որ Վաշինգտոնը կարող է նույնն անել Ուկրաինայի և Ռուսաստանի նկատմամբ։ «Մենք հինգ պատերազմ ավարտեցինք մաքսատուրքերի շնորհիվ։ Ես ասացի. «Եթե շարունակեք կռվել, մենք ձեզ վրա 200% մաքսատուրք կսահմանենք», և նրանք դադարեցին կռվել։ Հավանաբար, մենք պետք է անմիջապես նույնը անենք Ուկրաինայի և Ռուսաստանի հետ», – ասել է ԱՄՆ նախագահը։