Ավստրիան ՌԴ չորս դիվանագետի հայտարարել է անցանկալի անձ և արտաքսել երկրից։ Նրանցից երեքը աշխատում էին Վիեննայում ՌԴ դեսպանատանը, իսկ չորրորդը եղել է ԵԱՀԿ-ին կից ՌԴ մշտական ներկայացուցչությունում: Այս մասին հոկտեմբերի 23-ին հայտնել է ավստրիական Profil ամսագիրը, ավելի ուշ տեղեկությունը՝ երկրի արտգործնախարարությանը հղումով, հաստատել են մյուս լրատվամիջոցները: ԱԳՆ հաղորդագրության մեջ ասվում է, որ որոշումն ընդունվել է անվտանգության մարմիններից ստացված տվյալների հիման վրա: Նշվում է, որ չորս ռուսաստանցին զբաղվել են իրենց դիվանագիտական կարգավիճակի հետ անհամատեղելի գործունեությամբ: Մեկնաբանելով որոշումը՝ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ «պատասխանն անմիջապես կհետևի»։ Ավստրիայի արտգործնախարարության տվյալներով՝ Վիեննայում ՌԴ դեսպանատանն աշխատում է ընդհանուր առմամբ 48 դիվանագետ։ Եվս 23 քաղաքացի ընդգրկված է ԵԱՀԿ-ին կից ՌԴ մշտական առաքելության կազմում։ Գրառումը Ավստրիան հայտարարում է ՌԴ չորս դիվանագետի արտաքսման մասին appeared first on .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ավստրիան հայտարարում է ՌԴ չորս դիվանագետի արտաքսման մասին

Comments
No comments yet — be the first to comment.
More from Akhaltskha.net

Я не играю с Трампом в игры – в этом мое отличие от Путина: Зеленский
Akhaltskha.net / 8 minutes ago

ԿենսաբազմազանությունCOP 17-ի անցկացմանն աջակցում են նաև կամավորներըհոկտեմբերի 23 | 22:12
Akhaltskha.net / 18 minutes ago

ՌԴ շրջանների և Ղրիմի երկնքում խոցվել է 616 ուկրաինական անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ
Akhaltskha.net / 1 hour ago

Կիևը և Մոսկվան հաստատել են Խերսոնի մարզի Օլեշկի քաղաքում հրադադարի հաստատումը
Akhaltskha.net / 2 hours ago
Related coverage

Վրաստանի ԱԳՆ-ը արձագանքել է Եվրահանձնաժողովի խոսնակի քննադատությանը
AliQ Media / Oct 20

Հունվար-սեպտեմբեր ամիսներին Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 9,2%-ով
JNEWS / Oct 19

ევროკავშირი საქართველოს ხელისუფლებას არ აფინანსებს, თუმცა მოქალაქეების მხარდასაჭერად 38 მილიონ ევროს გამოყოფს
JNEWS / Oct 17

Աճող ծախսերի փոխարեն՝ արևային վահանակներ․ Կարտիկամում որոշել են փորձարկում անել
JNEWS / Oct 8