Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության առաջին մրցումային օրը Հայաստանն ունի չորս ներկայացուցիչ: Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի ու Եվրոպայի 5-ակի չեմպիոն չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ) որակավորման փուլում 1:1 հաշվով հաղթել է Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Կուտուզովին, իսկ 1/8 եզրափակիչում սենսացիոն պարտություն է կրել ղազախ Մերեյ Մաուլիտխանովից: Մալխաս Ամոյանը մրցավայր էր մեկնել աշխարհի գործող չեմպիոնի կարգավիճակում: Եթե Մերեյ Մաուլիտխանովը դուրս գա եզրափակիչ, Հայաստանի ներկայացուցիչը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար: Սուրեն Աղաջանյանը (60 կգ) որակավորման փուլում 9:6 հաշվով ուժեղ է գտնվել վրացի Դիմիտրի Խաչիձեից հետ, իսկ 1/8 եզրափակիչում 4:12 հաշվով պարտվել է ճապոնացի Կոտո Գոմոյին: Սամվել Գրիգորյանը (82 կգ) որակավորման փուլում 1:2 հաշվով պարտվել է Ռուսաստանի ներկայացուցիի Համզատ Գաջիևին: Նորայր Հախոյանը (55 կգ) 1/8 եզրափակիչում կմրցի վրացի Վախթանգ Լոլուայի հետ, որը UWW-ի դասակարգման առաջին համարն է: Դավիթ Եղիազարյան