«Հրապարակի» տեղեկություններով՝ այսօր առավոտյան Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր» և «Հայրենիք» կուսակցությունների անդամներից ու ավագանու թեկնածուներից մի քանիսը, այս մասին գրում է «Հրապարակ օրաթերթ»-ը։ Մեր տեղեկություններով՝ «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արթուր Աստոյանը ևս այս պահին գտնվում է Հակակոռուպցիոն կոմիտեում։ Թե ինչ կարգավիճակով է նա այնտեղ, դեռևս հայտնի չէ։ Մեր աղբյուրներից մեկի փոխանցմամբ՝ հնարավոր է՝ նա հրավիրվել է որպես վկա։ Դեպքի հանգամանքների և բերման ենթարկվածների վերաբերյալ այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն։ Հիշեցնենք, որ վաղը՝ հոկտեմբերի 25-ին, Արթիկ համայնքում ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու։ The post Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր» և «Հայրենիք» կուսակցությունների անդամներ ու թեկնածուներ․ «Հրապարակ» appeared first on Ազգ .