Արթիկ համայնքի «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը և մի շարք թիմակիցներ այսօր առավոտյան բերման են ենթարկվել ուժային մարմինների կողմից, հայտնում է «Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար Մանե Թանդիլյանը։ «Սա իշխանությունների կողմից մեր թիմի նկատմամբ հերթական ապօրինի բռնաճնշումն է, որի նպատակն է կասեցնել իշխանափոխությունն Արթիկ համայնքում», - նշել է Թանդիլյանը։ «Հայրենիք» կուսակցության համայնքապետի թեկնածու Լևոն Վահրադյանը «Ազատության» հետ զրույցում հաստատեց, որ...