ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։«Հրապարակ օրաթերթն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր Արթիկում բերման են ենթարկել «Ապրելու երկիր» և «Հայրենիք» կուսակցությունների անդամներին։ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանն ավելի ուշ հաստատեց, որ բերման ենթարկվածների թվում է նաև կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը։Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ են կայանալու նաև Արթիկ խոշորացված համայնքում։ Մասնակցում են 4 քաղաքական ուժեր՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն (ցուցակը գլխավորում է Մխիթար Վարագյանը), «Ապրելու երկիր» կուսակցություն (ցուցակը գլխավորում է Արթուր Աստոյանը), 3. «Հայրենիք» կուսակցություն (ցուցակը գլխավորում է Լևոն Վահրադյանը), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (նախընտրական ցուցակը գլխավորում է Անանիկ Ոսկանյանը)։Նշենք, որ հոկտեմբերի 21–ին խուզարկություններ էին անցկացվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության` Ստեփանավանի գրասենյակում։ Հոկտեմբերի 23-ին հայտնի դարձավ, որ ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող վարույթի շրջանակում մեղադրանք է ներկայացված ընդհանուր 24 անձի, նրանցից 10-ի նկատմամբ խափանման միջոցներ են կիրառվել կալանքն ու տնային կալանքը։ Կալանավորվածների թվում է նաև Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ. Հակակոռուպցիոն կոմիտե
ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։«Ընտրական բնույթի կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակում ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են ապացուցողական և վարութային այլ գործողություններ, կան նաև ձերբակալված անձինք։ Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին այլ տեղեկատվություն չենք կարող տրամադրել»,- նշեցին կոմիտեից։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Հարձակում ՌԴ–ի վրա. Օրյոլում զոհեր կան, Տոլյատիում արդյունաբերական օբյեկտներ են վնասվել
Sputnik Armenia / 14 minutes ago

Լավ օրից չէ, որ Փաշինյանն ուզում է գնալ արտահերթ ընտրությունների. քաղաքագետի տեսակետը
Sputnik Armenia / 43 minutes ago

В ряде общин Армении идут "предвыборные" задержания: следствие – о причинах
Sputnik Armenia / 51 minutes ago

Атака на регионы РФ: три человека погибли в Орле, повреждены промобъекты в Тольятти
Sputnik Armenia / 1 hour ago
Related coverage

Բերման են ենթարկվել Եղեգնաձորի գործող համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամներ
Alpha News / 13 minutes ago

Մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ
24TV / 24News / 1 hour ago

Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր» և «Հայրենիք» կուսակցությունների անդամներ ու թեկնածուներ․ «Հրապարակ»
Azg / 1 hour ago

Հակակոռուպցիոն կոմիտեն Արթիկում «Ապրելու երկիր» և «Հայրենիք» կուսակցությունների անդամների ձերբակալությունների մասին
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago