Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության գիտաուսումնական կենտրոնի (ԳՈՒԿ) և սահմանապահ զորքերի հրամանատարության կողմից կազմակերպվել է բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների ճանաչողական այց ՀՀ պետական սահման՝ ծանոթանալու ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից պահպանվող տեղամասերին, ուղեկալներում զինծառայողների ծառայության պայմաններին, սահմանապահ ծառայության առանձնահատկություններին, Սահմանապահ զորքերում ծառայության անցնելու կարգին և պայմաններին: Սահմանապահ զորքերի սահմանապահ ջոկատ այցի ընթացքում ԳՈՒԿ-ի պետ Տ. Դավիթավյանի և սահմանապահ ծառայության ամբիոնի դասախոսների կողմից ուսանողների համար անցկացվել է «ՀՀ պետական սահմանը» թեմայով բաց դաս, ներկայացվել են Հայաստանի Հանրապետության սահմանների աշխարհագրական – տարածական կառուցվածքը, ինչպես նաև պետական սահմանի անցումը ցամաքով, ջրային և օդային տարածքներով, ՀՀ պետական սահմանի երկարությունը և սահմանակից պետությունների հատվածները, ՀՀ պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման կարգը, Սահմանապահ զորքերի դերն ու նշանակությունը ՀՀ սահմանների պահպանության գործընթացում, տեղեկություններ են տրվել պետական սահմանի մասին ոլորտը կարգավորող օրենսդրական նորմերի, իրավական ակտերի վերաբերյալ: Սահմանապահ ջոկատի հրամանատար Գ. Քալանթարյանի ուղեկցությամբ կազմակերպվել է շրջայց ջոկատի տարածքում, ցուցադրվել են շենքային պայմանները, ուսանողներին ծանոթացրել են ժամկետային զինծառայողների կենցաղային պայմաններին: Ուսանողական խումբն այցելել է սահմանապահ ուղեկալ, որտեղ ներկայացվել են ուղեկալի կողմից կատարվող խնդիրները պետական սահմանի պահպանության գործընթացում: Ցուցադրվել և բացատրվել են նաև պետական սահմանի պահպանության համար կիրառվող տեխնիկական միջոցները, դրանց կիրառման առանձնահատկությունները, ինչպես նաև ներկայացվել են կինոլոգի կողմից ծառայողական շան ցուցադրական վարժաձևերը և հնարքները: Այնուհետև իրականացվել է այց պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետ, որտեղ ներկայացվել է ՀՀ-ից և դեպի ՀՀ սահմանային վերահսկողության գործընթացը, անցման կետում կազմակերպվել է ճանաչողական շրջայց: Խումբն այցելել է նաև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատված Կիրանցի հատված՝ որտեղ ներկայացվել են արդեն սահմանազատված հատվածի պահպանության առանձնահատկությունները, նշվել է, որ սահմանազատված հատվածում ծառայությունն իրականացվում է շատ ավելի ապահով, անվտանգ և հանգիստ պայմաններում: —00—ԼԱ The post ԱԱԾ-ն ուսանողներին Կիրանց է տարել․ ներկայացվել են սահմանապահ ծառայության պայմանները appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ԱԱԾ-ն ուսանողներին Կիրանց է տարել․ ներկայացվել են սահմանապահ ծառայության պայմանները

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Հորմուզում երկու գերլցանավ պայթել են ականների վրա
24TV / 24News / 17 minutes ago

Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամ
24TV / 24News / 32 minutes ago

ՌԴ զինուժը հարվածներ Է հասցրել Օդեսայի և Չեռնոմորսկի նավահանգիստներին. ՊՆ
24TV / 24News / 38 minutes ago

Երևանում բախվել են «Honda» ավտոմեքենան ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել է
24TV / 24News / 52 minutes ago
Related coverage

Ուսանողները ծանոթացել են ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությանը և այցելել Կիրանցի սահմանազատված հատված
1in.am / 47 minutes ago

Այսօր դպրոցը ոչ թե կրթության խնդիրն է լուծում, այլ երեխաների ժամանցի
Aravot / 56 minutes ago

Familiarization visit to the state border of the Republic of Armenia
Noyan Tapan TV / 1 hour ago

Ուսանողները ծանոթացել են ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությանը և այցելել Կիրանցի սահմանազատված հատված
Infocom / 1 hour ago