Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության գիտաուսումնական կենտրոնի (ԳՈՒԿ) և սահմանապահ զորքերի հրամանատարության կողմից կազմակերպվել է բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների ճանաչողական այց ՀՀ պետական սահման՝ ծանոթանալու ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից պահպանվող տեղամասերին, ուղեկալներում զինծառայողների ծառայության պայմաններին, սահմանապահ ծառայության առանձնահատկություններին, Սահմանապահ զորքերում ծառայության անցնելու կարգին և պայմաններին: Այդ մասին հայտնում են ԱԱԾ-ից։ Սահմանապահ զորքերի սահմանապահ ջոկատ այցի ընթացքում ԳՈՒԿ-ի պետ Տ. Դավիթավյանի և սահմանապահ ծառայության ամբիոնի դասախոսների կողմից ուսանողների համար անցկացվել է ՀՀ պետական սահմանը թեմայով բաց դաս, ներկայացվել են Հայաստանի Հանրապետության սահմանների աշխարհագրական - տարածական կառուցվածքը, ինչպես նաև պետական սահմանի անցումը ցամաքով, ջրային և օդային տարածքներով, ՀՀ պետական սահմանի երկարությունը և սահմանակից պետությունների հատվածները, ՀՀ պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման կարգը, Սահմանապահ զորքերի դերն ու նշանակությունը ՀՀ սահմանների պահպանության գործընթացում, տեղեկություններ են տրվել պետական սահմանի մասին ոլորտը կարգավորող օրենսդրական նորմերի, իրավական ակտերի վերաբերյալ: Սահմանապահ ջոկատի հրամանատար Գ. Քալանթարյանի ուղեկցությամբ կազմակերպվել է շրջայց ջոկատի տարածքում, ցուցադրվել են շենքային պայմանները, ուսանողներին ծանոթացրել են ժամկետային զինծառայողների կենցաղային պայմաններին: Ուսանողական խումբն այցելել է սահմանապահ ուղեկալ, որտեղ ներկայացվել են ուղեկալի կողմից կատարվող խնդիրները պետական սահմանի պահպանության գործընթացում: Ցուցադրվել և բացատրվել են նաև պետական սահմանի պահպանության համար կիրառվող տեխնիկական միջոցները, դրանց կիրառման առանձնահատկությունները, ինչպես նաև ներկայացվել են կինոլոգի կողմից ծառայողական շան ցուցադրական վարժաձևերը և հնարքները: Այնուհետև իրականացվել է այց պետական սահմանի Բագրատաշեն անցման կետ, որտեղ ներկայացվել է ՀՀ-ից և դեպի ՀՀ սահմանային վերահսկողության գործընթացը, անցման կետում կազմակերպվել է ճանաչողական շրջայց: Խումբն այցելել է նաև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատված Կիրանցի հատված՝ որտեղ ներկայացվել են արդեն սահմանազատված հատվածի պահպանության առանձնահատկությունները, նշվել է, որ սահմանազատված հատվածում ծառայությունն իրականացվում է շատ ավելի ապահով, անվտանգ և հանգիստ պայմաններում:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ճանաչողական այց ՀՀ պետական սահման
Ճանաչողական այց ՀՀ պետական սահման

Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus

Երևանում մեքենան բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավոր
A1plus / 1 hour ago

Ավտոճանապարհներն անցանելի են
A1plus / 4 hours ago

Խերսոնի ուղղությամբ հոկտեմբերի 27-ից հրադադար կհաստատվի
A1plus / 13 hours ago

Օրացույց․ 23-ը հոկտեմբերի․ Քոչարյան․ «ինչքան ընդդիմությունը միտինգ անի, այնքան ավելի լկտի է լինելու Ադրբեջանը» (տեսանյութ)
A1plus / 13 hours ago
Related coverage

ԱՄՆ-ը շտապ տարհանում է դիվանագետներին Մերձավոր Արևելքի մի շարք երկրներից
ArmLur / Zhoghovurd / 8 minutes ago

Նյու Ջերսիի քաղաքապետը հանրային նիստի ժամանակ հարձակվել է բնակչի վրա
Pastinfo / 10 minutes ago

Հորմուզում երկու գերլցանավ պայթել են ականների վրա
24TV / 24News / 14 minutes ago

Առաջին աշնանային փոթորիկը հարվածել է Գերմանիային․ կան տուժածներ, խափանվել են էլեկտրամատակարարումն ու գնացքների երթևեկությունը | news.am
Infocom / 17 minutes ago