Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի տվյալներով՝ Հորմուզի նեղուցի հարավային երթուղով անցնելու փորձի ժամանակ երկու գերլցանավեր են պայթել ծովային ականների վրա, հաղորդում է IRNA գործակալությունը։ ԻՀՊԿ-ում նշել են, որ նավերը խախտել են սահմանված կանոնները և շարժվել չթույլատրված երթուղով։ Պայթյուններից հետո լցանավերի վրա ուժեղ հրդեհ է բռնկվել, իսկ մեքենայական բաժանմունքները շարքից դուրս են եկել։ Երկու նավերն էլ կանգ են առել։