Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը դադարեցնելու համար։ Սակայն Կիևը չի համաձայնի ճանաչել օկուպացված տարածքները որպես ռուսական տարածք։ Այս մասին ասել է պետության ղեկավարը ABC News-ին տված հարցազրույցում։ Զրույցի ընթացքում հաղորդավարը հարցրել է նախագահին, թե արդյոք նա պատրաստ կլինի գործարք կնքել, եթե այսօր հնարավորություն ունենա, ինչին Զելենսկին պատասխանել է. «Այո, կհամաձայնեմ»։ Երբ հարցրել են, թե ինչ է պահանջվում դրա համար, և արդյոք պետության ղեկավարը պատրաստ կլինի համաձայնության գալ, եթե տեսականորեն ստիպված լինի հրաժարվել Ուկրաինայի տարածքի 25%-ից, Զելենսկին տատանվել է։ Նա ընդգծել է, որ ռուսները ավելի քիչ տարածք են գրավել, և որ 25%-ը նշանակում է Ուկրաինայի դուրսբերում Դոնբասից։ «Նրանք չեն օկուպացրել մեր տարածքի 25%-ը։ Երբ ինչ-որ մեկը խոսում է 25%-ի մասին, դա նշանակում է, որ մենք պետք է կամավոր դուրս գանք Դոնբասում գտնվող մեր տարածքից։ Եվ դա կնշանակեր, այո, նրանք կվերահսկեն 25%-ը։ Այս պահին նրանք վերահսկում են 19.3%-ը», – ասել է Ուկրաինայի նախագահը։