ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հոկտեմբերի վերջին Մոսկվա կատարելիք այցի ընթացքում մտադիր է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել տնտեսական համագործակցությունը, էներգետիկ անվտանգությունն ու աշխարհաքաղաքական հարցերը։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։Նա նաև նշել է, որ երկու երկրների նախագահները մտքեր կփոխանակեն աշխարհաքաղաքական, միջազգային և քաղաքական հարցերի շուրջ։Ջալալին հիշեցրել է, որ վերջին ամիսներին Իրանի և Ռուսաստանի նախագահները բազմիցս հանդիպել են և քննարկել տարբեր հարցեր՝ անդրադառնալով թեմաների լայն շրջանակի։Միաժամանակ նա հավելել է, որ առաջիկա այցի ընթացքում երկու երկրների նախագահները որևէ փաստաթուղթ չեն ստորագրի։Հոկտեմբերի 19-ին Թեհրան կատարած այցի ընթացքում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի վերջին նրան սպասում է Մոսկվայում կայանալիք Գազ արտահանող երկրների համաժողովին և ակնկալում է հանդիպել նրա հետ։ՌԴ–ն պատրաստ է ամեն ինչ անել Իրանին օգնելու համար. Պուտինը՝ Փեզեշքիանին
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հայտնի է` ինչ հարցեր են քննարկվելու Փեզեշքիան–Պուտին հանդիպման ժամանակ
Առաջնորդներն աշխարհաքաղաքական, միջազգային և քաղաքական հարցերի շուրջ մտքեր կփոխանակեն։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Հարձակում ՌԴ–ի վրա. Օրյոլում զոհեր կան, Տոլյատիում արդյունաբերական օբյեկտներ են վնասվել
Sputnik Armenia / 16 minutes ago

Լավ օրից չէ, որ Փաշինյանն ուզում է գնալ արտահերթ ընտրությունների. քաղաքագետի տեսակետը
Sputnik Armenia / 45 minutes ago

В ряде общин Армении идут "предвыборные" задержания: следствие – о причинах
Sputnik Armenia / 52 minutes ago

Атака на регионы РФ: три человека погибли в Орле, повреждены промобъекты в Тольятти
Sputnik Armenia / 1 hour ago
Related coverage

Ես Թրամփի հետ խաղեր չեմ խաղում․ սա է իմ և Պուտինի տարբերությունը. Զելենսկի
ABC Media / 18 minutes ago

Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամ
24TV / 24News / 20 minutes ago

«Մարտունիում բերման են ենթարկել ընդդիմադիր «Մեր համայնքը» դաշինքի ներկայացուցիչներին. սա դասական քաղաքական հետապնդում է». Հենրիխ Դանիելյան
168 Jham / 23 minutes ago

Էս չվարչապետն ինչ ուզում, անում է. քաղաքացի #հարցում #5tv
5TV Armenia / 25 minutes ago