Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Էդ Միլիբենդը հայտարարել է, որ երկրում գնաճի և ապրուստի թանկացման պայմաններում Լոնդոնը կրկնապատկում է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու համար գործադրվող դիվանագիտական ջանքերը։ Այս մասին նա հայտնել է X սոցիալական ցանցում հրապարակված տեսանյութում։ «Ապրուստի թանկացումն այսօր Մեծ Բրիտանիայի քաղաքացիների գլխավոր խնդիրն է»,— նշել է նախարարը։ Նրա խոսքով՝ բրիտանական իշխանությունները հասկանում են, որ Իրանի հետ պատերազմի հետևանքով թանկանում են էներգակիրներն ու սննդամթերքը, ինչն էլ իր հերթին արագացնում է գնաճը։ Միլիբենդն ընդգծել է, որ իր պարտքն է համարում անել հնարավոր ամեն ինչ այս հակամարտությանը վերջ դնելու համար. ըստ նրա՝ պատերազմը չափազանց երկար է ձգվում և արդեն հասցրել է մեծ վնաս պատճառել բրիտանացիներին։ «Մենք չենք կարող թույլ տալ, որ սա դեռ երկար շարունակվի»,— հայտարարել է Բրիտանիայի ԱԳ նախարարը։ Նա նաև հայտնել է, որ այժմ Ստամբուլում է՝ եվրոպական և մերձավորարևելյան երկրների արտգործնախարարների հետ։ Բանակցությունների նպատակն է հասնել պատերազմի վերջնական դադարեցմանը և թեթևացնել բրիտանական ընտանիքների ֆինանսական բեռը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Մեծ Բրիտանիան կրկնապատկում է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու դիվանագիտական ջանքերը
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Իրանը կանխարգելիչ հարված է հասցրել քրդական զինված խմբավորման կենտրոնին
ArmLur / Zhoghovurd / 18 minutes ago

Հերթական բռնաճնշումն է․ նպատակն է կասեցնել իշխանափոխությունն Արթիկ համայնքում․ Մանե Թանդիլյան
ArmLur / Zhoghovurd / 32 minutes ago

ԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչին
ArmLur / Zhoghovurd / 52 minutes ago

Հակակոռուպցիոն կոմիտեն Արթիկում «Ապրելու երկիր» և «Հայրենիք» կուսակցությունների անդամների ձերբակալությունների մասին
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago
Related coverage

Ռուսաստանը դիզելային վառելիք տեղափոխող իր առաջին երեք լցանավերն է ուղարկել ԱՄՆ
168 Jham / 16 minutes ago

ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ 2 ԲԱՆ ԿԱ, ՈՐ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՉԻ ՆԵՐՎԵԼՈՒ. ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ
168 Jham / 16 minutes ago

Հայլուր 12։30 Թրամփի կնոջ միջնորդությամբ տեղային հրադադար է ռուս-ուկրաինական ռազմաճակատում
5TV Armenia / 25 minutes ago
Բողոքի ցույցերը վերահսկելու համար Ֆրանսիայում 70.000 ոստիկան ու ժանդարմ կտեղակայվի
Azg / 27 minutes ago