Սաուդյան Արաբիայի առաջնության 11-րդ տուրում «Ալ Ահլին» սեփական խաղադաշտում 4:1 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Ալ Խալիջի» նկատմամբ: Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը խաղադաշտ է դուրս եկել դաշտի տերերի մեկնարկային կազմում ու 11-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել անգլիացի հարձակվող Այվան Թոնիին: Հայ կիսապաշտպանը փոխարինվել է 66-րդ րոպեին: «Ալ Ահլին» 21 միավորով 5-րդ տեղում է: Ընթացիկ առաջնությունում Էդուարդ Սպերցյանը մասնակցել է 10 խաղի ,դարձել դարձել է 2 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: Դավիթ Եղիազարյան