UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը նվաճել է RAF (Real American Freestyle) ազատ ոճի ըմբշամարտի լիգայի միքին քաշային կարգի չեմպիոնի տիտղոսը: Լաս Վեգասում կայացած RAF 14 մրցաշարում հայ մարտիկը մրցել է ամերիկացի Դիլոն Դենիսի հետ ու ժամանակից շուտ հաղթանակի հասել 10:0 հաշվով: Մենամարտի վերջնամասում Ծառուկյանը կանգնել է հատակին գտնվող մրցակցի վրա, իսկ Դենիսը փորձել է ոտքով հարվածել հայ մարտիկին, ինչից հետո միջամտել են անվտանգության աշխատակցները: 29-ամյա Ծառուկյանը RAF-ում անցկացրել է 9 մենամարտ, տարել 8 հաղթանակ ու կրել 1 պարտություն: 7 անընդմեջ հաղթանակից հետո հայ մարտիկը նախորդ մենամարտում պարտվել էր UFC-ի նախկին մարտիկ, 38-ամյա ամերիկացի Քոլբի Քովինգթոնին։ Դավիթ Եղիազարյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Արման Ծառուկյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Մալխաս Ամոյանը սենսացիոն պարտություն կրեց աշխարհի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 15 minutes ago

Վթարային ջրանջատում Կապանում
Factor.am / 26 minutes ago

Ծառուկյանի էժան գնով ձեռք բերված հողերը ճանաչվել են իրեղեն ապացույց
Factor.am / 48 minutes ago

Ռոնալդուն մոտենում է 1000-րդ գոլին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 1 hour ago
Related coverage

ԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչին
24TV / 24News / 19 minutes ago

ԱԱ. 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը 1/16 եզրափակչում 9-6 հաշվով հաղթեց վրացի Դիմիտրի Խաչիձեին
Shant News / 34 minutes ago

Ըմբիշ Սուրեն Աղաջանյանն ԱԱ-ի մեկնարկում հաղթեց վրացի մարզիկին
168 Jham / 1 hour ago

Մալխաս Ամոյանն առաջին հաղթանակը տոնեց աշխարհի առաջնությունում
168 Jham / 1 hour ago