UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը նվաճեց Real American Freestyle (RAF) կազմակերպության միջին քաշային կարգի չեմպիոնական տիտղոսը։ Այս մասին գրում է armsport.am-ը: ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում կայացած RAF 14 մրցաշարում հայ մարտիկը ժամկետից շուտ վստահ հաղթանակ տարավ ամերիկացի Դիլոն Դենիսի նկատմամբ։ Ծառուկյանը մրցակցին պայքարելու ոչ մի հնարավորություն չտվեց՝ գոտեմարտն ավարտելով հենց առաջին ռաունդում՝ 10-0 հաշվով։ Հատկանշական է, որ գոտեմարտի ավարտին Ծառուկյանը ցուցադրաբար ոտքը դրեց ամերիկացու վրա, որը նախօրեին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ զանգվածային ծեծկռտուք էր հրահրել։ Սակայն այս անգամ անվտանգության ծառայության աշխատակիցներն արագ արձագանքեցին և թույլ չտվեցին, որ հակամարտությունը նոր թափ առնի։ Ի վերջո, կրքերը հանդարտվեցին, իսկ երեկոյի գլխավոր իրադարձության մասնակիցները սեղմեցին միմյանց ձեռքը։ Այս տպավորիչ հաղթանակի շնորհիվ Արմանը արժանացավ կազմակերպության չեմպիոնական գոտուն։ Այժմ Ծառուկյանի ակտիվում RAF-ում անցկացրած գոտեմարտերում գրանցված է յոթ հաղթանակ և միայն մեկ պարտություն, որը նա կրել էր Քոլբի Քովինգթոնից։ _00_ՄԱ The post Գոտին գալիս է Հայաստան. Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Գոտին գալիս է Հայաստան. Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար, Հայաստանը ներկայացնող Արման ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Հորմուզում երկու գերլցանավ պայթել են ականների վրա
24TV / 24News / 11 minutes ago

Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամ
24TV / 24News / 26 minutes ago

ՌԴ զինուժը հարվածներ Է հասցրել Օդեսայի և Չեռնոմորսկի նավահանգիստներին. ՊՆ
24TV / 24News / 31 minutes ago

Երևանում բախվել են «Honda» ավտոմեքենան ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել է
24TV / 24News / 45 minutes ago
Related coverage

Հայտնի է ծանրամարտի աշխարհի առաջնությանը ՀՀ-ից մասնակիցների կազմը
PanArmenian / 24 minutes ago

ԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչին
168 Jham / 36 minutes ago

Կարեն Խաչանովը պարտվել է Ալեքսանդր Բուբլիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 36 minutes ago

Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում 2-4 հաշվով պարտվեց Ղազախստանի ներկայացուցչին
Shant News / 53 minutes ago