UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը նվաճեց Real American Freestyle (RAF) կազմակերպության միջին քաշային կարգի չեմպիոնական տիտղոսը։ Այս մասին գրում է armsport.am-ը: ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում կայացած RAF 14 մրցաշարում հայ մարտիկը ժամկետից շուտ վստահ հաղթանակ տարավ ամերիկացի Դիլոն Դենիսի նկատմամբ։ Ծառուկյանը մրցակցին պայքարելու ոչ մի հնարավորություն չտվեց՝ գոտեմարտն ավարտելով հենց առաջին ռաունդում՝ 10-0 հաշվով։ Հատկանշական է, որ գոտեմարտի ավարտին Ծառուկյանը ցուցադրաբար ոտքը դրեց ամերիկացու վրա, որը նախօրեին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ զանգվածային ծեծկռտուք էր հրահրել։ Սակայն այս անգամ անվտանգության ծառայության աշխատակիցներն արագ արձագանքեցին և թույլ չտվեցին, որ հակամարտությունը նոր թափ առնի։ Ի վերջո, կրքերը հանդարտվեցին, իսկ երեկոյի գլխավոր իրադարձության մասնակիցները սեղմեցին միմյանց ձեռքը։ Այս տպավորիչ հաղթանակի շնորհիվ Արմանը արժանացավ կազմակերպության չեմպիոնական գոտուն։ Այժմ Ծառուկյանի ակտիվում RAF-ում անցկացրած գոտեմարտերում գրանցված է յոթ հաղթանակ և միայն մեկ պարտություն, որը նա կրել էր Քոլբի Քովինգթոնից։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Արման Ծառուկյանը չեմպիոնական գոտի նվաճեց՝ Դենիսին հաղթելով ժամկետից շուտ
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Մեծ Բրիտանիան կրկնապատկում է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու դիվանագիտական ջանքերը
ArmLur / Zhoghovurd / 15 minutes ago

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը
ArmLur / Zhoghovurd / 39 minutes ago

Մելանյա Թրամփը միջնորդել է Օլեշկիի բնակիչներին տարհանելու հարցում
ArmLur / Zhoghovurd / 57 minutes ago

Հիտլերի պատմական հանգստավայրում հրդեհ է բռնկվել․ ոստիկանությունը հետաքննություն է սկսել
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago
Related coverage

Մալխաս Ամոյանն առաջին հաղթանակը տոնեց աշխարհի առաջնությունում
168 Jham / 17 minutes ago

Մալխաս Ամոյանը աշխարհի առաջնությունում մեկնարկեց հաղթանակով
Aravot / 17 minutes ago

Արման Ծառուկյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 37 minutes ago

Գոտին գալիս է Հայաստան. Ծառուկյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական տիտղոսը
ABC Media / 1 hour ago