Այս հայրերը կամ վարդապետները եղել են առաքինի կյանքով ու նկարագրով հռչակված անձնավորություններ, որոնք Եկեղեցու կողմից դասվել են սրբերի կարգը և ճանաչվել որպես Ընդհանրական Եկեղեցու մեծ հայրեր, Սուրբ Գրքի հեղինակավոր մեկնիչներ, քրիստոնեական հավատի ուղղափառ ավանդապահներ: Տասներկու վարդապետների գործունեության կարևորագույն առանցքն ուղղափառ հավատի պահպանությունն ու անաղարտ փոխանցումն էր սերունդներին: Քրիստոնեության հիմնադրման օրվանից իսկ գոյություն են ունեցել հերետիկոսություններ, հերձվածներ, որոնց հետևորդները, սխալ ընկալելով ու մեկնաբանելով Աստծո խոսքը, զարգացրել են թյուր պատկերացումներ և մոլար ուսմունքներ՝ կապված քրիստոնեական վարդապետության հիմնարար սկզբունքների հետ: Բայց ի հակադրություն նրանց՝ եկեղեցու տասներկու վարդապետները, ամբողջության մեջ ըմբռնելով աստվածային հայտնությունը, տվել են վարդապետական առանցքային դրույթների և սկզբունքների ճշգրիտ մեկնությունը՝ ուղղափառության սահմանների մեջ զարգացնելով եկեղեցական աստվածաբանությունը: Տասներկու վարդապետների դերն ու նշանակությունն այսօր առավել քան երբևէ կարևոր է մեր հասարակության համար, որտեղ ներթափանցել են Սուրբ Գրքի կամայական մեկնիչներ, ովքեր Աստծո խոսքի՝ իրենց ոչ ճիշտ ընկալումներն ու պատկերացումները պատվաստում են մեր ժողովրդի զավակների մտայնության մեջ՝ հեռացնելով նրանց ոչ միայն իրական, ճշմարիտ փրկության ճանապարհից, այլև մեր ազգային գիտակցությունից, Աստվածաշունչ մատյանի ուղղափառ մեկնությամբ ձևավորված մտածողությունից, դրանով իսկ նաև ազգային դիմագծից ու նկարագրից: Ուստի, այս տոնը մեզ համար ևս մեկ պատեհ առիթ է՝ արժևորելու մեր նախնյաց թողած հարուստ ժառանգությունը` հավատարիմ մնալով մեր Եկեղեցուն և Քրիստոսի Եկեղեցու Ս. Հայրերի լույս հավատքին: Հայ Առաքելական Ս. Եկեղեցին տասներկու Ս. Վարդապետների խնկելի հիշատակը ոգեկոչում է Խաչվերացի 6-րդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը: _00_ՄԱ The post Այսօր տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրն է appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Այսօր տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրն է
Այս հայրերը կամ վարդապետները եղել են առաքինի կյանքով ու նկարագրով ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

COP17-ի շրջանակում կանցկացվի Բնության և մշակույթի ֆորումն ու կենսաբազմազանությանը նվիրված քննարկում
24TV / 24News / 13 minutes ago

Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կհանդիպի Պուտինի հետ․ Արաղչի
24TV / 24News / 33 minutes ago

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը
24TV / 24News / 47 minutes ago

Գոտին գալիս է Հայաստան. Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
24TV / 24News / 1 hour ago
Related coverage

Մեծ Բրիտանիան կրկնապատկում է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու դիվանագիտական ջանքերը
ArmLur / Zhoghovurd / 9 minutes ago

Дошла очередь до Андраника: изображение героя убрали с фасада школы в армянском селе
Sputnik Armenia / 16 minutes ago

Սլովակիայում մեկնարկել են տարածաշրջանային և համայնքային «սուպերընտրությունները»
168 Jham / 21 minutes ago

Ավտոճանապարհներն անցանելի են
1in.am / 22 minutes ago