ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում կշարունակվեն ազգային գեոպորտալի ստեղծման աշխատանքները՝ վերգետնյա և ստորգետնյա շերտերի քարտեզներով, ինչպես նաև հանքավայրերի, ջրային պաշարների, գյուղատնտեսության և այլ ոլորտների վերաբերյալ թեմատիկ բաժիններով: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ կառավարությանն առընթեր Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը:Ավելի վաղ կոմիտեն Ասիական զարգացման բանկի դրամաշնորհային աջակցությամբ մշակել էր տեղանքի քարտեզագրական հանույթի ազգային ստանդարտներ: Առանց նման ստանդարտի տարբեր գերատեսչություններում առաջանում էին տեղանքի կոորդինատների և հասցեների անհամապատասխանություններ: Այժմ նոր ստանդարտով արդեն իսկ իրականացվել է տեղագրական հանույթ հանրապետության ամբողջ տարածքում, դրա հիման վրա կազմվել է ազգային գեոպորտալ, որից կարող են օգտվել պետական գերատեսչությունները, տեղական ինքնակառավարման մարմիններն ու մասնավոր ընկերությունները՝ ներառյալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Գազպրոմ Արմենիա» ընկերությունները և ենթակառուցվածքային այլ օպերատորներ: Այժմ նրանց հետ բանակցություններ են ընթանում տվյալներին ընդլայնված հասանելիություն ապահովելու շուրջ:Այնուհետև քարտեզում կտեղադրվեն ստորգետնյա և թեմատիկ շերտերը՝ հանքավայրերը, գետերն ու ստորգետնյա ջրերը, անտառներն ու գյուղատնտեսական նշանակության հողերը:Այս ծրագրերը քննարկման կներկայացվեն կառավարություն: Հավանություն ստանալու դեպքում կսկսվի ծրագրերի իրականացումը կա՛մ արտաքին ֆինանսավորմամբ, կա՛մ պետբյուջեի հաշվին, հնարավոր է նաև՝ Կադաստրի կոմիտեի սեփական եկամուտների հաշվին (կոմիտեն մասնավոր հատվածին վճարովի ծառայություններ է մատուցում անշարժ գույքի գրանցման, գործարքների ձևակերպման և այլ ուղղություններով):Թովմասյանն ընդգծեց, որ անհրաժեշտության դեպքում Կադաստրի կոմիտեն կկարգավորի տվյալների հասանելիությունը, որոնք պետք է պաշտպանվածության որոշակի աստիճան ունենան:Ծրագրի նոր փուլի աշխատանքները մեկնարկել են այս տարի, և կոմիտեի նպատակն է մինչև 2031 թվականը քարտեզագրել բոլոր նշված շերտերն ու գեոպորտալը դարձնել լիարժեք աշխատող հարթակ:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հայաստանում «ամեն ինչի քարտեզ» կկազմեն. ովքե՞ր հասանելիություն կունենան
Հայաստանում արդեն կազմվել է քարտեզ՝ կոորդինատների և հասցեների միասնական ստանդարտով, ինչը բացառում է տարընթերցումները: Հաջորդիվ կկազմվեն թեմատիկ շերտերը՝ ստորգետնյա ենթակառուցվածքների, հանքավայրերի, անտառների, գյուղատնտեսական հողատարածքների վերաբերյալ:

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Пезешкиан обсудит с Путиным экономическое сотрудничество и международную тематику
Sputnik Armenia / 32 minutes ago

ВС РФ нанесли удары по портам Одессы и Черноморска - Минобороны
Sputnik Armenia / 52 minutes ago

Արման Ծառուկյանը ջախջախեց մրցակցին և նվաճեց RAF–ի չեմպիոնական տիտղոսը
Sputnik Armenia / 1 hour ago

В Армении составят "карту всего" в стране - кому она будет доступна
Sputnik Armenia / 1 hour ago
Related coverage

Սլովակիայում մեկնարկել են տարածաշրջանային և համայնքային «սուպերընտրությունները»
168 Jham / 16 minutes ago

ԱՄՆ ուժերը Հորմուզի նեղուցից հեռացել են 600-700 կիլոմետր. Իրանի ԻՀՊԿ ռազմածովային ուժեր
168 Jham / 23 minutes ago

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը
ArmLur / Zhoghovurd / 27 minutes ago

Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կհանդիպի Պուտինի հետ․ Արաղչի
24TV / 24News / 28 minutes ago