Խառը մարտերի (MMA) հայազգի մարզիկ Արման Ծառուկյանը նվաճեց «Real American Freestyle»–ի միջին քաշային կարգի չեմպիոնական տիտղոսը։ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում անցկացված մրցաշարում նա 10։0 հաշվով հաղթեց ամերիկացի Դիլոն Դենիսին։ Գոտեմարտն ավարտվեց հենց առաջին ռաունդում։Ծառուկյանը ոտքը ցուցադրաբար դրեց ամերիկացու վրա, որն ավելի վաղ ասուլիսի ժամանակ ծեծկռտուք էր հրահրել։