Ռուսաստանը դիզելային վառելիք տեղափոխող իր առաջին երեք լցանավերն է ուղարկել Ատլանտյան օվկիանոսի արևելյան ափ։ Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, հայտարարել է փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։ «Վառելիք տեղափոխող առաջին երեք լցանավերն արդեն իսկ ճանապարհին են դեպի Ատլանտյան օվկիանոսի արևելյան ափ՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (RDIF) զգալի աջակցությամբ», – լրագրողներին ասել է նա։ Ավելի վաղ Նովակը հայտարարել էր, որ Ռուսաստանը սկսում է վերացնել դիզելային վառելիքի արտահանման սահմանափակումները նախատեսված ժամկետից շուտ։ Նա նշել է, որ հոկտեմբերին նախատեսվում է մատակարարել 300,000 տոննա դիզելային վառելիք, նոյեմբերին՝ 500,000 տոննա և դեկտեմբերին՝ 1 միլիոն տոննա։ Ամսական մատակարարումները կարող են ի վերջո հասնել 3 միլիոն տոննայի։ Նովակը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ն ավարտում են դիզելային վառելիքի մատակարարման պայմանագրերը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ 40,000 տոննա ռուսական դիզելային վառելիք տեղափոխող առաջին տանկերը պետք է մեկներ ԱՄՆ հոկտեմբերի 22-ին։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ռուսաստանը սկսում է դիզելային վառելիքի մատակարարումները ԱՄՆ․ առաջին երեք լցանավերն արդեն ճանապարհին են
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը
ArmLur / Zhoghovurd / 28 minutes ago

Մելանյա Թրամփը միջնորդել է Օլեշկիի բնակիչներին տարհանելու հարցում
ArmLur / Zhoghovurd / 46 minutes ago

Արման Ծառուկյանը չեմպիոնական գոտի նվաճեց՝ Դենիսին հաղթելով ժամկետից շուտ
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago

Հիտլերի պատմական հանգստավայրում հրդեհ է բռնկվել․ ոստիկանությունը հետաքննություն է սկսել
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago
Related coverage

Սլովակիայում մեկնարկել են տարածաշրջանային և համայնքային «սուպերընտրությունները»
168 Jham / 16 minutes ago

ԱՄՆ ուժերը Հորմուզի նեղուցից հեռացել են 600-700 կիլոմետր. Իրանի ԻՀՊԿ ռազմածովային ուժեր
168 Jham / 24 minutes ago

Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կհանդիպի Պուտինի հետ․ Արաղչի
24TV / 24News / 28 minutes ago

Пезешкиан обсудит с Путиным экономическое сотрудничество и международную тематику
Sputnik Armenia / 33 minutes ago