«Հրապարակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 29-ին Կապանում սպասվող համայնքի ղեկավարի ընտրությունների առաջադրումները կսկսվեն վաղը՝ հոկտեմբերի 25-ին, սակայն, մեր տեղեկություններով, «Քաղպայմանագիրը» Կապանում չի կարողանում գտնել երրորդ ուժ, որպեսզի գոնե հետընտրական կոալիցիայով իրեն ապահովագրի պարտությունից։ Գաղտնիք չէ, որ բազմաթիվ համայնքներում ՔՊ-ն մի քանի ուժ է խաղի մեջ մտցրել՝ եթե ունի մրցակից թեկնածու եւ նրան դեռ չի կալանավորել։ Որպեսզի ընտրություններից հետո այդ կեղծ ընդդիմադիր ուժի հետ կոալիցիա կազմեն եւ համայնքը չզիջեն ընդդիմությանը։ Սակայն Կապանում ստացվում է, որ իրար դեմ առճակատվելու են գործող համայնքապետ Գեւորգ Փարսյանը, որը, ի դեպ, սյունյաց համայնքապետերից միակն է, որ մնաց ընդդիմադիր, չանցավ Փաշինյանի թրի տակով, եւ ՔՊ անփոփոխ թեկնածու Նարեկ Բաբայանը, որը նաեւ ԶՊՄԿ-ում կառավարության ներկայացուցիչն է։ Մեր աղբյուրներն ասում են, որ ՔՊ վերեւները միտումնավոր «վիզ չեն դնում» երրորդ ուժի համար, որ Բաբայանը պարտվի։ Կապանի ՔՊ-ում գուցե ԶՊՄԿ-ի հաշվին հարստացած այս ՔՊ-ականին ավելի շատ չեն սիրում, քան ընդդիմության շրջանում։ Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում _00_ՄԱ The post Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ» appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 29-ին Կապանում սպասվող համայնքի ղեկավարի ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Այսօր տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրն է
24TV / 24News / 19 minutes ago

Ընդդիմադիր ուժերը պետք է իմանան՝ նույն կանոններով իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է
24TV / 24News / 35 minutes ago

Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ»
24TV / 24News / 54 minutes ago

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 24-ին
24TV / 24News / 1 hour ago
Related coverage

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»
ArmLur / Zhoghovurd / 2 hours ago

Բացահայտվել է թմրամիջոցի ապօրինի իրացման դեպք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
1in.am / 10 hours ago

Սարյան փողոցում անվադողերի կետի փոխարեն այգի է ստեղծվել. Երևանի քաղաքապետարան
1in.am / 10 hours ago

Ներկայացրել եմ Երևանի փորձը՝ Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող համայնքային լանդշաֆտի կարգավիճակ շնորհելուց մինչև փողոցային լուսավորության անցումն էներգաարդյունավետ ԼԵԴ համակարգի. Ավինյան
Aravot / 12 hours ago