«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանության ներսում շարունակվում են քննարկումները մարզպետարանների հետագա գործունեության և մարզպետների ինստիտուտի վերափոխման շուրջ։ Թեև նախնական քննարկումներում դիտարկվում էր մարզպետարաններն ընդհանրապես վերացնելու և դրանց գործառույթները տարբեր գերատեսչությունների ու խոշորացված համայնքների միջև բաշխելու տարբերակը, այժմ քննարկվում է նաև այլ սցենար։ Ինչպես ավելի վաղ գրել էր «Ժողովուրդ» օրաթերթը՝ մարզպետարանները լուծարելու ծրագիր է քննարկվում գործադիրում: Սակայն, ըստ իշխանական մեր աղբյուրների, այս հեռանկարի շուրջ մարզպետների շրջանում անհանգստություն է առաջացել։ Վերջիններս փորձում են հասկանալ, թե ինչ կարգավիճակով և ինչ պաշտոններում կարող են շարունակել իրենց գործունեությունը հնարավոր վերափոխումների դեպքում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այժմ իշխանության ներսում քննարկվում է նաև փոխզիջումային տարբերակ․ մարզպետների ինստիտուտը կարող է ամբողջությամբ չվերացվել, սակայն մարզպետներին վերապահվեն միայն որոշակի գործառույթներ, իսկ նրանց լիազորությունների շրջանակը զգալիորեն կրճատվի։ Այս տարբերակի դեպքում մարզերը կարող են պահպանել իրենց ղեկավարներին, բայց մարզպետարաններն այլևս չեն ունենա ներկայիս ծավալի գործառույթներն ու ազդեցությունը։ Այլ կերպ ասած՝ իշխանությունը դիտարկում է մարզային կառավարման այնպիսի մոդել, որի պայմաններում մարզպետների մի շարք լիազորություններ կփոխանցվեն պետական այլ մարմիններին, իսկ մնացածը կսահմանափակվեն։ Թե ինչ լիազորություններ կպահպանվեն մարզպետների համար, և ինչ կառուցվածք կունենան մարզային կառավարման մարմինները, դեռևս հստակ չէ։ Հատկանշական է, որ այս պահին խոսքը քննարկվող տարբերակների մասին է, և վերջնական որոշման կամ հաստատված օրենսդրական նախագծի առկայության մասին տեղեկություն չկա։ Սակայն իշխանական շրջանակներում ընթացող քննարկումները վկայում են, որ մարզպետարանների ապագա կարգավիճակի հարցը շարունակում է մնալ օրակարգում»։ Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։ _00_ՄԱ The post Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ» appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ
24TV / 24News / 12 minutes ago

ԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչին
24TV / 24News / 19 minutes ago

ԱԱԾ-ն ուսանողներին Կիրանց է տարել․ ներկայացվել են սահմանապահ ծառայության պայմանները
24TV / 24News / 32 minutes ago

Արթիկում բերման է ենթարկվել «Ապրելու երկիր» կուսակցության 3 անդամ, այդ թվում՝ թեկնածու Աստոյանը
24TV / 24News / 49 minutes ago
Related coverage

«Ոչ մի ապաստարան ինձ ու տղայիս չի ընդունել»
Aravot / 21 minutes ago

Ագնեսա Խամոյան ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
5TV Armenia / 41 minutes ago

It is known what issues will be discussed during the Pashinyan-Putin meeting.
Noyan Tapan TV / 48 minutes ago

Членов двух оппозиционных сил задержали в армянском Артике - СМИ
Sputnik Armenia / 52 minutes ago