«Հրապարակ» օրաթերթը գրում է. «44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության անդամները 2026 թ. մարտի 27-ին բողոքի ակցիա էին կազմակերպել գլխավոր դատախազության շենքի դիմաց եւ հանցագործության մասին հաղորդում ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ՝ ԱԺ-ում նրա արած հայտարարության հետ կապված. «2020-ին գիտակցված զոհողության ենք գնացել, եւ դրա արդյունքում է, որ ձեռք ենք բերել պետություն ու անկախություն։ Դրանից առաջ բոլոր զոհողությունների հեղինակը մենք չենք եղել, մեզ տարել են կառափնարան եւ զոհել իրենց շահերին։ Առաջին անգամ մենք զոհողության ենք գնացել մեր շահերի համար, պետության, մեր ինքնության, մեր ապագայի համար»։ Այս խոսքերը զոհվածների ծնողները համարել են միտումնավոր` «գիտակցված» պատերազմ հրահրելու մասին խոստովանություն, որի արդյունքում իրենց զավակները զոհվել են: Նրանք դատախազության շենքի դիմաց ստորագրահավաք էին կազմակերպել եւ հանցագործության մասին դիմումը մուտքագրել դատախազություն։ Այդ ժամանակ մեզ դատախազությունից փոխանցել էին, որ համապատասխան կարգով դիմումին ընթացք են տվել։ Փաստաբան Վահան Հովհաննիսյանը, որը ՀԿ-ի իրավական հարցերով է զբաղվում, Քննչական կոմիտեի կողմից քրեական վարույթ չնախաձեռնելու վերաբերյալ բողոք էր ներկայացրել դատախազին, որը մերժվել էր։ Փաստաբանը մեզ ասել էր, որ պատրաստվում են դիմել դատարան՝ պահանջով, որ դատարանը պարտադրի նախաքննական մարմնին՝ քրեական վարույթ նախաձեռնել։ Հովհաննիսյանը մեզ ասաց․ «Դիմեցինք դատարան՝ մերժվեցինք, դիմել ենք Վճռաբեկ դատարան, հետո կգնանք ՄԻԵԴ»»։ _00_ՄԱ The post Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ» appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ»

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կհանդիպի Պուտինի հետ․ Արաղչի
24TV / 24News / 28 minutes ago

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը
24TV / 24News / 41 minutes ago

Գոտին գալիս է Հայաստան. Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
24TV / 24News / 54 minutes ago

Այսօր տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրն է
24TV / 24News / 1 hour ago
Related coverage

Սլովակիայում մեկնարկել են տարածաշրջանային և համայնքային «սուպերընտրությունները»
168 Jham / 15 minutes ago

ԱՄՆ ուժերը Հորմուզի նեղուցից հեռացել են 600-700 կիլոմետր. Իրանի ԻՀՊԿ ռազմածովային ուժեր
168 Jham / 23 minutes ago

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը
ArmLur / Zhoghovurd / 27 minutes ago

Пезешкиан обсудит с Путиным экономическое сотрудничество и международную тематику
Sputnik Armenia / 32 minutes ago