Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հոկտեմբերի վերջին Ռուսաստան կատարելիք այցի ընթացքում նախատեսվում է նրա հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։ Հոկտեմբերի 19-ին, Թեհրան կատարած այցի ժամանակ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Փեզեշքիանին տեղեկացրեց, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը սպասում է իրեն հոկտեմբերի վերջին Մոսկվայում կայանալիք Գազ արտահանող երկրների ֆորումի (GECF) գագաթնաժողովում և հույս ունի երկկողմ հանդիպում ունենալ։ «Բացի Գազ արտահանող երկրների գագաթնաժողովին մասնակցելուց, պարոն Փեզեշքիանը նաև կհանդիպի և կքննարկի հարցեր Մոսկվայում ներկա մի շարք պետությունների ղեկավարների հետ։ Նախատեսվում է նաև հանդիպում երկու երկրների (Ռուսաստանի և Իրանի՝ խմբ.) նախագահների միջև», – ասել է Իրանի դեսպանը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Փեզեշքիանը հոկտեմբերի վերջին կհանդիպի Պուտինի հետ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

ԱՄՆ հետախուզությունը կարծում է, որ Իրանը մահափորձեր է ծրագրում ամերիկացի պաշտոնյաների դեմ
Shant News / 44 minutes ago

«Հորիզոն»-ի թողարկում | 15-00 | 23.10.2026
Shant News / 5 hours ago

«Հորիզոն»-ի թողարկում | 12-00 | 23.10.2026
Shant News / 8 hours ago

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը
Shant News / 9 hours ago
Related coverage

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ»
24TV / 24News / 41 minutes ago

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
24TV / 24News / 48 minutes ago

Ալեն Սիմոնյանը կարևորել է ԵՄ աջակցությունը Հայաստանին
1in.am / 1 hour ago

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»
ArmLur / Zhoghovurd / 2 hours ago