«Փաստ» թերթը գրում է. «Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի՝ Արման Սարոյանի, Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թախմազյանի հարցով կայացրած որոշումները ուշագրավ զարգացում են Եկեղեցու շուրջ ծավալվող իրավական և քաղաքական գործընթացներում։ Դատարանն արձանագրել է, որ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությունն անվավեր ճանաչելու հայցերը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չեն։ Ըստ էության, դատական համակարգը սրանով հրաժարվում է ներխուժել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝ Եկեղեցու ինքնուրույնության, նրա ներքին կանոնակարգերի ու նվիրապետական հարաբերությունների տիրույթ։ Սա հստակ սահմանագիծ է քաշում աշխարհիկ իրավունքի և եկեղեցական ներքին կառուցվածքի միջև՝ արձանագրելով, որ թեմակալ առաջնորդի նշանակումն ու ազատումը քաղաքացիաիրավական կամ աշխատանքային վեճի առարկա չեն կարող դառնալ։ Վերջին շրջանում իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու, Ամենայն հայոց կաթողիկոսի և հոգևոր դասի դեմ իրականացվող պառակտիչ արշավի համատեքստում այս որոշումները ձեռք են բերում առանձնահատուկ նշանակություն։ Կայացված դատական ակտերը ցույց են տալիս, որ անգամ տիրող քաղաքական տեռորի ու աննախադեպ ճնշումների պայմաններում դատարանը փորձում է չտրորել հայ ժողովրդի սրբության սրբոցը՝ Ազգային Եկեղեցին, և զերծ է մնում հոգևոր տիրույթի վրա կատարվող կեղծ քաղաքական միջամտությունները կուրորեն դակելուց։ Իշխանական տարբեր լծակներով Եկեղեցու ներսում պառակտում մտցնելու փորձերի ֆոնին նման որոշումը կանխում է դատարանները եկեղեցական նվիրապետությունը վիճարկելու գործիք դարձնելու միտումը։ Սա կարևոր նախադեպ է ստեղծում, որը Եկեղեցուն տալիս է իրավական պաշտպանության լուրջ լծակ՝ իր սահմանադրական ինքնավարությունը պահպանելու համար։ Բացի այդ, կոնկրետ Արման Սարոյանի դեպքում քաղաքացիական գործի կարճմամբ ինքնաբերաբար վերանում է նաև հայցի ապահովման միջոցը։ Սա նշանակում է, որ էապես թուլանում են նաև այն քրեական մեղադրանքները, որոնք կառուցված էին իբրև թե այդ ապահովման միջոցի կատարմանը խոչընդոտելու վրա։ Քաղաքացիական գործի կարճումը, անկախ հետագա բողոքարկումներից, իրավական հիմքեր է ստեղծում Ամենայն հայոց կաթողիկոսի և մյուս հոգևորականների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու կամ նրանց արդարացնելու համար։ Այս որոշումը ցույց է տալիս, որ դատարանը հրաժարվում է մասնակից դառնալ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իշխանությունների իրականացրած քաղաքական ասպատակությանը, և հույս է ներշնչում, որ հայ ժողովրդի հավաքական խիղճը դեռևս վերջնականապես չի մահացել: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում _00_ՄԱ The post Դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները
«Փաստ» թերթը գրում է. «Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի՝ Արման ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ»
24TV / 24News / 37 minutes ago

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 24-ին
24TV / 24News / 45 minutes ago

Լեհաստանը մտադիր է իր տարածքում տեղակայել Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջուկային զենքը
24TV / 24News / 52 minutes ago

Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
24TV / 24News / 1 hour ago
Related coverage

Վերածել «բլեֆն» իրականության. ձեռնոցը նետված է
Aravot / 11 minutes ago

Առափիում բնակարանային գողություն է բացահայտվել. մեկ անձ ձերբակալվել է
1in.am / 32 minutes ago

Քիմիական նյութերի անվտանգ կառավարման օրենսդրական նախագծեր են քննարկվել
1in.am / 52 minutes ago

Պուտինի պատմական Ռուսաստանը և Հայաստանի սահմանների ապագան
1in.am / 1 hour ago