«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանությունների ներսում և իրավական համակարգում թեժ քննարկումներ են ընթանում՝ կապված ադրբեջանցի հովվի՝ Հայաստանի սահմանը հատելու միջադեպի հետ։ Խնդիրն այն է, որ այն հատվածում, որտեղից ադրբեջանցին հատել է սահմանը, վերահսկողությունն իրականացնում է պաշտպանության նախարարությունը։ Հետևաբար, միջադեպը մի շարք հարցեր է առաջացրել՝ առաջին հերթին բանակի ծառայության կազմակերպման, սահմանային վերահսկողության և պատասխանատու պաշտոնյաների գործողությունների կամ անգործության վերաբերյալ։ Որտե՞ղ էր բանակը, երբ ադրբեջանցի հովիվը հատում էր սահմանը։ Ո՞վ էր պատասխանատու այդ հատվածի անվտանգության համար, և ինչո՞ւ հնարավոր չի եղել կանխել նման միջադեպը։ Այս հարցերն այժմ, ըստ մեր աղբյուրների, քննարկվում են իշխանական շրջանակներում։ Ուշադրության կենտրոնում են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ղեկավարած գերատեսչությունն ու նաև Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, որոնցից ակնկալվում է բացատրություն՝ սահմանային վերահսկողության կազմակերպման վերաբերյալ։ Հատկանշական է, որ տվյալ հատվածում սահմանազատում դեռևս իրականացված չէ։ Սակայն սահմանազատման բացակայությունն ինքնին չի վերացնում սահմանային անվտանգության ապահովման և հնարավոր միջադեպերի կանխարգելման անհրաժեշտությունը։ Ավելին՝ ադրբեջանցի հովվի՝ սահմանը հատելու փաստը հարցեր է առաջացնում ոչ միայն կոնկրետ միջադեպի հանգամանքների, այլև սահմանային վերահսկողության արդյունավետության վերաբերյալ։ Եթե այդ հատվածում վերահսկողություն իրականացվում էր, ապա ինչպե՞ս է օտարերկրյա քաղաքացին կարողացել անցնել սահմանը, և արդյոք ծառայողական պարտականությունները պատշաճ են կատարվել։ Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է միջադեպին՝ հայտարարելով, որ մեղավորների և տեղի ունեցածի հանգամանքները պարզելու դեպքում պատասխանատուները կենթարկվեն պատասխանատվության։ Այս հայտարարության ֆոնին իշխանական շրջանակներում, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների, քննարկվում է նաև պաշտպանության նախարարության ղեկավարության և Գլխավոր շտաբի պետի պատասխանատվության հարցը»։ Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»
Անդրադարձ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago

Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago

Սիցիլիայում երկրաշարժ է տեղի ունեցել
ArmLur / Zhoghovurd / 9 hours ago

Ձմռանը նախապատրաստվելու համար Ֆինլանդիան 7 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային
ArmLur / Zhoghovurd / 9 hours ago
Related coverage

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ»
24TV / 24News / 34 minutes ago

ԱՄՆ հետախուզությունը կարծում է, որ Իրանը մահափորձեր է ծրագրում ամերիկացի պաշտոնյաների դեմ
Shant News / 37 minutes ago

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
24TV / 24News / 40 minutes ago

Փեզեշքիանը հոկտեմբերի վերջին կհանդիպի Պուտինի հետ
Shant News / 1 hour ago