Սիցիլիայի ափերի մոտ ուժեղ երկրաշարժերի շարք է գրանցվել, որոնցից ամենահզորը եղել է 5․0-ից 5․5 մագնիտուդով։ Ցնցումները տեղի են ունեցել Տիրենյան ծովի հարավային մասում՝ Սիցիլիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Էոլյան կղզիների մոտակայքում, տեղի ժամանակով ժամը 12:19-ին: Ուժեղ ցնցումները զգացվել են ամբողջ Սիցիլիա կղզում՝ Պալերմոյից մինչև Կատանիա և Տրապանի։ Երկրաշարժից անմիջապես հետո առափնյա շրջանների համար հայտարարվել էր ցունամիի նարնջագույն տագնապ, որը մեկ ժամ անց չեղարկվել է։ Պալերմոյում և Մեսինայում անվտանգության նկատառումներից ելնելով դպրոցներն ու հանրային շենքերը տարհանվել են։ Իտալիայի երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտի նախնական տվյալներով՝ այս պահին զոհերի, վիրավորների կամ լուրջ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Սիցիլիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Ձմռանը նախապատրաստվելու համար Ֆինլանդիան 7 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային
ArmLur / Zhoghovurd / 2 hours ago

Ուկրաինայում օդաչուները դեռևս լուրջ խնդրի առաջ են․ արբանյակային կապի արագության սահմանափակումները շարունակվում են
ArmLur / Zhoghovurd / 2 hours ago

«Մանկական Եվրատեսիլ»-ի առաջին քվեարկությունը կմեկնարկի այս գիշեր. ինչպես քվեարկել
ArmLur / Zhoghovurd / 2 hours ago

Սև ծովը շարունակում է մնալ վտանգավոր գոտի․ հերթական հարվածից քաղաքացիական նավ է խորտակվել. կան զոհեր և անհետ կորածներ
ArmLur / Zhoghovurd / 3 hours ago
Related coverage

ԵԱՏՄ անդամ 4 երկրների զեկույցը հայկական կողմը Ռուսաստանի հետ դեռ չի քննարկել
168 Jham / 46 minutes ago

Ուզում եք համբերությունս հատի՞ ու կհատի. Առաքել արքեպիսկոպոսը զայրացավ
Aravot / 48 minutes ago

Թրամփը ոչինչ չգիտի ԱՄՆ-ի՝ Իրանին հարվածելու մտադրության մասին իր դիվանագետի հայտարարությունից
168 Jham / 54 minutes ago

Փաշինյանի երեք հնարավոր սցենարները
Noyan Tapan TV / 59 minutes ago