Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հաջորդ շաբաթ նախատեսում է մեկնել Ռուսաստան, որտեղ հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Քաղաքական և տնտեսական համագործակցության զարգացումը, համատեղ պայմանավորվածությունների իրականացումը և Իրանի ու Ռուսաստանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության ամրապնդումը բանակցությունների հիմնական թեմաներն էին։ … Հաջորդ շաբաթ այդ բանակցություններն ու խորհրդակցությունները կշարունակվեն Մոսկվայում՝ երկու երկրների նախագահների մասնակցությամբ»,- գրել է Արաղչին Instagram-ի իր էջում՝ անդրադառնալով՝ հոկտեմբերի 19-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ կայացած հանդիպմանը։