Վլադիմիր Զելենսկին դժգոհել է ամերիկյան հակահրթիռային հրթիռների մատակարարումների ուշացումից։ Դրանք գնվել են Եվրամիության երկրների միջոցներով՝ PURL մեխանիզմի շրջանակում։ «Հակահրթիռային հրթիռների մատակարարումները դեռ ուշանում են։ Մենք սպասում ենք այն հրթիռներին, որոնց մատակարարման շուրջ արդեն պայմանավորվածություն էր ձեռք բերվել։ Սակայն դրանք մինչ օրս չեն հասնում»,- Վաշինգտոնում Հադսոնի ինստիտուտի լսարանի հետ առցանց զրույցի ժամանակ հայտարարել է Զելենսկին։ Նրա խոսքի տեսանյութը հրապարակվել է Telegram-ի ալիքում։ Ուկրաինայի նախագահը ստեղծված իրավիճակն անվանել է «իրական խնդիր»։ Ավելի վաղ Axios-ը հայտնել էր, որ Զելենսկին ամերիկացի սենատորների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե ԱՄՆ-ը միտումնավոր ձգձգում է Ուկրաինայի համար նախատեսված սպառազինության մատակարարումները, որոնք վճարվել են ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջոցներով՝ PURL մեխանիզմի շրջանակում։ Զելենսկու խոսքով՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը չի ստորագրում Patriot և NASAMS հակաօդային պաշտպանության համակարգերի համար նախատեսված հրթիռների մատակարարման թույլտվությունը, թեև ՆԱՏՕ-ի անդամ երկրներն արդեն վճարել են դրանց համար։