COP17-ի, Կարթագենյան և Նագոյայի արձանագրությունների կողմերի համատեղ լիագումար նիստում ամփոփվել են բանակցությունների առաջին հինգ օրերի ընթացքում արձանագրված առաջընթացը։ Այս մասին հայտնել են ՀՀ ՇՄ նախարարությունից: COP 17-ի նախագահ, Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել պատվիրակություններին՝ արդյունավետ աշխատանքի և կառուցողական քննարկումների համար։ Առաջընթացը հնարավոր է միայն համագործակցության և փոխըմբռնման շնորհիվ։ Ընդհանուր նպատակն է համաձայնության հասնել բովանդակալից որոշումների շուրջ, որոնք կնպաստեն Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի նպատակների իրագործմանը՝ համատեղ հանձնառությունները վերածելով գործնական արդյունքների։